Բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշն առաջին եռամսյակում կրճատվել է 1,81%–ով` հասնելով 1,24%–ի

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերության միջին բանկային ցուցանիշը (ROA) 2014 թ.–ի առաջին եռամսյակում 11,24% է կազմել՝ 2013 թ.–ի վերջին գրանցված 1,81 տոկոսի դիմաց։

Միաժամանակ «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` 2014 թ.–ի մարտի 31–ի  դրությամբ այդ ցուցանիշով առաջատարների հնգյակը գլխավորում է Արմսվիսբանկը, որի ROA-ն 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 3,87 տոկոս` նախորդ տարվա չորրորդ եռամսյակի վերջում գրանցված 2,98 տոկոսի փոխարեն։

Այնուհետև հաջորդում են Արարատբանկը` 3,43 տոկոս ցուցանիշով` 2,75 տոկոսի դիմաց, Ինեկոբանկը` 3,43 տոկոս ցուցանիշով` 4,21 տոկոսի դիմաց, HSBC բանկ Հայաստանը` 3,02 տոկոսով` 3,55–ի դիմաց և Պրոմեթեյ բանկը` 2,46 տոկոսով` 2,53 տոկոսի դիմաց։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության (ROE) մակարդակը 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 7,64%՝ 2013 թ.–ի վերջում գրանցված 11,12 տոկոսի դիմաց։

Այս ցուցանիշով առաջին տեղում է Արարատբանկը` 21,95 տոկոս` 17,17 տոկոսի դիմաց, Ինեկոբանկը` 18,61 տոկոս` 23,90 տոկոսի դիմաց, Հայբիզնեսբանկը` 18,08 տոկոս` 11,71 տոկոսի դիմաց, HSBC բանկ Հայաստանը`17,98 տոկոս` 20,36 տոկոսի դիմաց և Ամերիաբանկը` 14,91 տոկոս` 15,96 տոկոսի դիմաց։

2014.-ի մարտի 31–դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img