ԼՂՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին` վերընտրվելու կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի նիստի ժամանակ Արթուր Ջավադյանին վերընտրեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։

ԼՂՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա փորձառությունն ու գիտելիքները այսուհետ ևս կծառայեն Հայաստանի ֆինանսական ռեսուրսների ամրապնդմանն ու հարստացմանը, և այդ ոլորտում կգրանցվեն նոր ձեռքբերումներ:

«Արժանիորեն եմ գնահատում Ձեր ներդրումը Արցախի բանկային համակարգի զարգացման գործում, ինչի շնորհիվ է նաև, որ ԼՂՀ տնտեսությունը շարունակում է առաջ ընթանալ` չնայած տարբեր դժվարություններին»,- նշել է Հարությունյանը:

Նա հույս է հայտնել, որ Ջավադյանը կշարունակի համագործակցությունը Արցախի գործընկեր կառույցների հետ նույն եռանդով ու նպատակադրությամբ, և համատեղ կիրականացվեն նոր ու հեռանկարային ծրագրեր: Նա հաջողություններ է մաղթել Ջավադյանին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img