«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Armenia–ի մամուլի ծառայությունից։

«Այս կարգավիճակում ընկերությունը կսպասարկի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն համալրել է արդեն իսկ գործող 6 հաշվի օպերատորների ցանկը, որոնց թվում են «Հայփոստ» ՓԲԸ-ն և 5 բանկեր՝ «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Վտբ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

Կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են նշված հաշվի օպերատորների և «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները, մասնավորապես՝ ներկայացնել ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրության և այլ դիմումներ, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ:

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։ Օրենքը դժգոհություն է առաջացրել հայկական հասարակությունում։

Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։

Մայիսի 12–ին ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստի ընթացքում օրինագիծ է ընդունել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին։ Այսպիսով, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործողությունը ժամանակավորապես դադարեցվել է։

«Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին, 2007 թ.–ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատեր է դարձել արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը։ Մնացած 5 տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն։

Կոնվերս բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 124,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 105,7 մլրդ դրամ, կապիտալը` 19 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 78,9 մլրդ դրամ։ Բանկի շահույթը 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 201,4 մլն դրամ։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:
2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: ($1-412,31 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img