ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը աջակից կլինի Հայաստանում ֆինանսական հատվածի և տնտեսության զարգացմանն ուղղված գործիքների ներդրման գործում

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժին:

Ինչպես հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից, ԿԲ նախագահը շնորհավորել է  Մալիժին՝ այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ՝ ի շահ ՎԶԵԲ և Հայաստանի հետ համագործակցության:

Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ բազմամյա գործունեության արդյունքները՝ նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից ի վեր այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացվելով տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ այնպիսի ճյուղերում, ինչպիսին են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և, իհարկե, ֆինանսական ոլորտը: Պարոն Ջավադյանն առանձնացրել է ՎԶԵԲ-ի դերը կապիտալի շուկայի զարգացման գործում ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ ապագայում էլ ՎԶԵԲ-ը աջակից  կլինի Հայաստանում ֆինանսական հատվածի և տնտեսության զարգացմանն ուղղված գործիքների ներդրման գործում:

Մալիժը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար ու իր պատրաստակամությունը հայտնել Հայաստանում ՎԶԵԲ հետագա ծրագրերի խորացման  ուղղությամբ:  Նա բարձր է գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը և ողջունել ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: ՎԶԵԲ Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների գլխավոր տնօրենը նաև ներկայացրել է ՎԶԵԲ Հայաստանի ռազմավարությունը և գերակա ուղղությունները:

Ջավադյանը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, և նշել, որ ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է շարունակել երկկողմ կառուցողական համագործակցությունը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img