Արդշինինվեստբանկի զուտ շահույթն առաջին կիսամյակում ավելացել է 36,2%–ով՝ հասնելով 2,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը ներկայացրել է 2014թ.-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ հայտարարելով կայուն աճի մասին:

Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 275,3 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 2,2 տոկոսով, իսկ սեփական կապիտալը՝ 45,8 մլրդ դրամով (3,9 տոկոսի աճ):

Միաժամանակ բանկի հաճախորդների վարկային պորտֆելը հունվար-հունիսին կազմել է 183,5 մլրդ դրամ (3,6 տոկոսի աճ), իսկ հաճախորդների միջոցները՝ 180,9 մլրդ դրամ (13,7 տոկոսի աճ): Բացի այդ, առաջին կիսամյակի ընթացքում Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների թիվն աճել է 3300-ով՝ կազմելով ավելի քան 224 000 հաճախորդ:

Ըստ հաղորդագրության՝ միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում բանկը Սիթիբանկի հետ կնքեց 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր:

«Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ», – նշում են նրանք:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ից բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր է (N 83) ստացել 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում, վեց մասնաճյուղ ԼՂՀ–ում և ներկայացուցչություն Փարիզում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img