«Անելիք բանկը» մինչև տարեվերջ կսկսի շահույթով աշխատել

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկը» մտադիր է շահույթով աշխատել մինչև 2014 թ.-ի վերջ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

«Մենք արդեն շահույթ ենք գրանցել գործարքների գծով, և եթե հունիսի վերջի դրությամբ բանկի վնասը կազմում էր մոտ 810 մլն դրամ, ապա օգոստոսը մենք ավարտել ենք 500 մլն դրամ վնասով: Կարծում եմ՝ մինչև տարեվերջ կանցնենք  շահույթի», – ասաց նա:

2012 թ.-ից «Անելիք բանկ»-ի մոտ վնասներ են արձանագրվել: Այսպես՝ 2012 թ.-ի վերջի դրությամբ վնասը կազմել է 1 մլրդ 464 մլն 505 դրամ, 2013 թ.-ի վերջին՝ 1 մլրդ 444 մլն 239 դրամ:

Կարամանուկյանը նշեց, որ իրավիճակը շտկելու նպատակով բանկը ֆինանսական առողջացման միջոցառումներ է ձեռնարկում, մասնավորապես՝ նոր ակտիվներ են ներգրավվում: Նրա խոսքերով՝ սեպտեմբերին «Անելիք բանկը» նախատեսում է համալրել իր կապիտալը 1 մլրդ դրամով: Բացի այդ, առաջիկա տարիներին բանկը պատրաստվում է բացել ևս մի քանի մասնաճյուղ Երևանում և հանրապետության մարզերում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 պետական լիցենզիա։ «Անելիք Բանկի» բաժնետոմսերի 100–տոկոսանոց սեփականատերն այսօր լիբանանյան CreditBank–ն է։

Հունիսի 30–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 69.2 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`15,3%), պարտավորությունները` 56,9 մլր դրամ (աճը` 21,3%), կապիտալը`12,3 մլրդ դրամ (անկումը` 6,2%), վարկային ներդրումները` 47 մլրդ դրամ (աճը` 21,9%) ($1 – 410, 73 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img