Ավելի քան 7,2 հազար բողոք է ստացվել Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ավելի քան 5 տարվա ընթացքում, փոխհատուցվել է 554 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ 2009 թվականի հունվարից մինչև 2014 թվականի օգոստոսի 27–ը ստացվել է 7192 բողոք, քաղաքացիներին փոխհատուցվել է մոտ  554 մլն դրամ, լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը` «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» հինգերորդ միջազգային համաժողովի ժամանակ Ծաղկաձորում։

«Այդ թվից 2341 բողոք ընդունվել է քննարկման, ինչի արդյունքում 70 տոկոսի դեպքում ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը դրական որոշում է կայացրել հօգուտ սպառողի և օգնել է փոխհատուցել ավելի քան 554 մլն դրամ»,– հայտնեց Սարգսյանը։

Ըստ նրա` միայն 2014 թվականին ֆինանսական հաշտարարի գրասենյակ ստացվել է 2055 բողոք ֆինանսական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, միաժամանակ, դրանց հիմնական մասը վերաբերել է բանկերի և ապահովագրական ընկերությունների գործունեությանը։

Սարգսյանը նշել է, որ ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կառույցները քաղաքացիներին մոտ 101 մլն դրամ են փոխհատուցել, ընդ որում` հիմնականում, կողմերի հաշտեցման միջոցով։

«Եթե առաջին տարիներին ֆինանսական հաշտարարի գրասենյակը բախվում էր առավելապես վստահության բարձրացման և բնակչության կողմից ճանաչելիության խնդիրների հետ, ապա այժմ նման անհրաժեշտություն չկա, քանի որ ֆինանսական հաշտարարի գրասենյակի դիմումները տարեկան գրեթե կրկնակի աճում են»,– ասել է Սարգսյանը։

Նա նշեց նաև, որ բողոքների քննարկմանը զուգահեռ ֆինանսական հաշտարարի գրասենյակը շարունակում է ակտիվ աշխատել մարզերի բնակիչների, մասնավորապես, ավագ դպրոցի աշակերտների հետ` ֆինանսական կառույցների գործունեության մասին նրանց իրազեկության մակարդակը բարձրացնելու համար։

Նրա խոսքով` միջազգային համագործակցությունը նույնպես զարգանում է, մասնավորապես, արդեն պայմանավորվածություն կա Նիդեռլանդների համանման գրասենյակի հետ փորձի փոխանակման ուղղությամբ։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։ 2009 թվականին այն հաճախորդներին փոխհատուցել է մոտ 26 մլն դրամ։

Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ։

«Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» հինգերորդ միջազգային համաժողովն անցնում է սեպտեմբերի 4-5–ին Ծաղկաձորում։ Համաժողովը նվիրված է տարբեր երկրների ֆինանսական վերահսկողության համակարգերին, սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, բարոյական վնասի փոխհատուցման ներդրման հարցերին, ինչպես նաև ֆինանսական նոր պրոդուկտներին, ինչպես միկրոապահովագրությունն ու բջջային վճարումներն են։ Համաժողովին մասնակցում են մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Լյուքսեմբուրգից, Գերմանիայից, ԱՄՆ–ից և Նիդեռլանդներից։ ($1 – 410,73 դրամ)։  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img