Wed, 25 February
-1.9 C
Yerevan
USD: 377.84 RUB: 4.93 EUR: 445.25 GEL: 141.25 GBP: 509.74

Հայաստանում 2014թ.-ի առաջին կիսամյակում բանկերի լավագույն տասնյակը՝ ըստ սպառողական վարկավորման

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2014թ.-ի առաջին կիսամյակում հայկական բանկերի լավագույն տասնյակը՝ ըստ սպառողական վարկավորմանը:

Բանկերի լավագույն տասնյակի սպառողական վարկերի պորտֆելը 2014թ.-ի հունիսի 30-ի դրությամբ հասել է 348,4 մլրդ դրամի, ինչը կազմում է հայկական բանկերի սպառողական վարկերի համախառն պորտֆելի մոտ 83 տոկոսը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 420,5 մլրդ դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ այս վարկանիշի առաջատարը ՎՏԲ-Հայաստան Բանկն է, որի սպառողական վարկավորման պորտֆելը կազմել է 83,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 33 տոկոսով:

Վարկանիշի երկրորդ տեղում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է` 50,4 մլրդ դրամ ցուցանիշով: Բանկի սպառողական վարկային պորտֆելը, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 22,6 տոկոսով:

Երրորդ տեղում Արդշինինվեստբանկն է, որի սպառողական վարկավորման պորտֆելը կազմել է 45,5 մլրդ դրամ: 2013թ.-ի առաջին կիսամյակի համեմատ բանկի սպառողական վարկերի պորտֆելն ավելացել է 6 տոկոսով:

Տասնյակի չորրորդ հորիզոնականում Յունիբանկն է, որի սպառողական վարկերի պորտֆելը 2014թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 37,6 մլրդ դրամ, ինչը 1,9 անգամ ավել է 2014թ.-ի առաջին կիսամյակի նույն ցուցանիշի համեմատ:

Հինգերորդ տեղում Կոնվերսբանկն է՝ 27,7 մլրդ դրամ ցուցանիշով (11 տոկոսի աճ):

Վեցերորդը Ինեկոբանկն է՝ 27,5 մլրդ դրամով (29,6 տոկոսի աճ):

Վարկանիշի յոթերորդ հորիզոնականում է Հայբիզնեսբանկը՝ 25,4 մլրդ դրամով (32,8 տոկոսի աճ):

Ութերորդը Ամերիաբանկն է՝ 18 մլրդ դրամ ցուցանիշով (1,2 տոկոսի աճ):

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի իններորդ տեղում է Զարգացման հայկական բանկը՝ 17 մլրդ դրամով (39,3 տոկոսի աճ):

Լավագույն տասնյակը եզրափակում է Հայէկոնոմբանկը: Բանկի վարկերի սպառողական պորտֆելը առաջին կիսամյակի վերջում կազմել է 15,8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 41,5 տոկոսով:

2014 թ.-ի հունիսի վերջի դրությամբ հայկական բանկերի համախառն ակտիվները կազմել են 2 916,7 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ կրճատվելով 0,74 տոկոսով, պարտավորությունները կազմել են 2 429,6 մլրդ դրամի (1,61 տոկոսի անկում), կապիտալը՝ 487,1 մլրդ դրամ (3,85 տոկոսի աճ): Բանկերի վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 859,3 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 4,18 տոկոսով:

2014թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ:

Սպառողական վարկավորման ծավալներով հայկական բանկերի լավագույն տասնյակի վարկանիշը կազմելու աղբյուր են հանդիսացել բանկերի կայքերում հրապարակված եռամսյակային հաշվետվությունները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img