ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ կազմել է մոտ 7,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 7,5 մլն դոլար՝ սեպտեմբերի 22–27-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 14,5 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածի արժութային առուվաճառքն իրականացվել է մեկ դրամի դիմաց 407,69  դոլար միջին կշռված փոխարժեքով, իսկ եվրոյով և ռուբլով բորսայում գործարք չի իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img