ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014թ. III եռամսյակում առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի բանկերի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկերի շրջանում վարկային ներդրումների ծավալով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի վարկային պորտֆելը երրորդ եռամսյակում կազմել է 224,3 մլրդ դրամ: Տարվա սկզբի համեմատ այդ ցուցանիշն աճել է 3.3%: Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալի 11.8% բաժին է ընկնում ՎՏԲ-Հայաստան Բանկին:

«ՎՏԲ Հայաստան Բանկը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտները, ինչպես նաև զարգացնել ապառիկ վարկավորումը, հիփոթեքային ու ավտովարկավորումը»,– նշվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, 2014թ. առաջին 9 ամիսների ընթացքում բանկի ակտիվները տարվա սկզբի համեմատ աճել են 2.2%` կազմելով 306 մլրդ դրամ:

Ինչպես նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ՎՏԲ-Հայաստան Բանկը այս տարվա 9 ամիսների ընթացքում ավելացրել է վարկային պորտֆելի ծավալը:

«Մենք շարունակելու ենք մշակել և առաջարկել բիզնեսին ու բնակչությանը վարկային պրոդուկտներ գրավիչ պայմաններով»,– ասաց նա։

Գուսևը միաժամանակ ընդգծեց, որ վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել է պահանջարկ վայելող վարկային պրոդուկտների կատարելագործումը, հաճախորդների համար բանկային ռեսուրսների հասանելիության ընթացակարգերի պարզեցումը, ճկուն պայմաններն ու վարկային պրոդուկտների լայն տեսականին»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 260,8 մլրդ դրամ, կապիտալը` մոտ 45.6 մլրդ դրամ։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 870.8 մլն դրամ, ինչը 2013 թվականի 3–րդ եռամսյակի ցուցանիշի համեմատ պակաս է 78.3 տոկոսով։ ($1 – 409,29 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img