Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ուշադիր լինել ԱՊՊԱ պոլիսները ձևակերպելիս

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ պոլիսները ձևակերպելիս հարկավոր է հնարավորին չափ ուշադիր լինել, ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի փաստաբանական ծառայության պետ Սամվել Աղախանյանը:

«Ձեր տրանսպորտային միջոցի ապահովագրումը ձևակերպելիս ուշադիր եղեք, թե ինչ փաստաթղթեր են ձեզ տրամադրում, ուշադրություն դարձրեք 32 նիշ ունեցող կոդին, ինչը վկայում է, որ ապահովագրությունը գրանցվել է համակարգում», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աղախանյանը:

Բյուրոյի տվյալներով՝ 2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 447 910 տրանսպորտային միջոց, որը 1 589-ով շատ է նախորդ ամսվա ցուցանիշից:

Աղախանյանը կոչ արեց վարորդներին զգոն լինել ապահովագրական գործակալների նկատմամբ և ցանկացած կասկածի դեպքում ստուգել նրանց փաստաթղթերը կամ կապ հաստատել անմիջապես ապահովագրական գործակալության հետ: Նա նաև հորդորեց ճիշտ լրացնել «Օգտագործման նպատակ» սյունակը, օրինակ՝ եթե վարորդն օգտագործում է մեքենան որպես տաքսի՝ ՃՏՊ-ի դեպքում խնդիրներից խուսափելու համար:

«Ապահովագրության ժամկետը հաշվարկվում է րոպեներով, այդ պատճառով եթե պայմանագիրը ժամկետանց է ընդամենը մեկ րոպեով, ապա ապահովագրական ընկերությունը ոչ մի պարտավորություն չունի հաճախորդի նկատմամբ», – ասաց Աղախանյանը՝ կարևորելով ապահովագրական պոլիսի ժամանակին ձևակերպումը:

Նա նաև կոչ արեց վարորդներին ուշադիր լինել տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը, ինչպես նաև վերահաշվառման և հաշվառումից հանելու ժամկետները ձևակերպելիս՝ պարզաբանելով, որ վթարի դեպքում նյութական պարտավորության է ենթարկվում, առաջին հերթին, ավտոմեքենայի իրավաբանական սեփականատերը:

«Վթարի դեպքում, անկախ հանգամանքներից, առաջին հերթին պետք է զանգել ապահովագրական ընկերություն», – նշեց Աղախանյանը:

Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին ԱՊՊԱ-ի գծով վճարել են մոտ 7 184,8 մլն դրամի  37,111 փոխհատուցում, ինչը 5,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Բյուրոյի տվյալների համաձայն՝ փոխհատուցման վճարման հայտերի թիվը հունվար-սեպտեմբերին գերազանցել է 36 863-ը, միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 2000: Բացի այդ, վճարման գործընթացում է գտնվում 99 571 հազար դրամի փոխհատուցում:

Միաժամանակ ապահովագրավճարների ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 13,4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,9 տոկոսով:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրական ինստիտուտը (ԱՊՊԱ) գործում է Հայաստանում 2011թ.-ի հունվարի 1-ից: Հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունը 2006թ.-ի հունվարի 1-ից իրականացնում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը ($1 –ը` 412,25 դրամ): -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img