Երևանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ բացվել է «Հայկական կամուրջներ» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «Հայկական կամուրջներ» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Երևանցի խոջա Գրիգորի կողմից 1664թ. Աշտարակում կառուցած կամրջի 350-ամյակին, երեքշաբթի բացվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Ինչպես հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը, ցուցահանդեսը կազմակերպվել է Հայկական հուշարձանների ուսումնասիրության հիմնադրամի կողմից՝ բանկի աջակցությամբ և հովանավորությամբ:

Ցուցահանդեսը կոչված է էլ ավելի ճանաչելի դարձնել համաշխարհային քաղաքակրթության գանձարանում իր ուրույն տեղը զբաղեցնող բազմադարյա հայկական ճարտարապետության աշխարհիկ բնույթի տարատեսակ հուշարձանատեսակներից մեկը՝ կամուրջները, որոնցով այդքան հարուստ է  գետառատ Հայկական բարձրավանդակը:

«Մեր հայրենիքը շատ հարուստ է մշակութային ժառանգությամբ, սակայն մի քիչ անարդարացի ձևով ավելի պաշտամունքային կառույցներից ենք տեղյակ, մինչդեռ մենք ունենք նաև այլ կառույցներ: Եվ քանի որ այս տարի բոլորում է Աշտարակի կառույցի 350 ամյակը, մտածեցի անդրադառնալ ամբողջ Մեծ Հայքի տարածքում դարերի ընթացքում ավելի քան 2000 տարվա կամուրջներին և ներկայացնել դրանց մի մասը», – ասել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Պետրոսյանի խոսքերով՝ նախկինում ևս բանկը մի շարք միջոցառումներ է նախաձեռնել, որոնց նպատակը եղել է հայաստանցիներին ճանաչելի դարձնել Հայաստանը:

«Յուրաքանչյուրիս հոգու պարտքը պետք է լինի ճանաչել և սիրել իր երկիրը: Ամեն ինչ պետք է բաժակաճառերի մակարդակից ավելի վեր լինի»,- ասել է նա:

Ցուցադրությունը գործելու է մինչև նոյեմբերի 15-ը: Մուտքն ազատ է:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ին կազմել են 273,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 2,15 տոկոսի աճ), պարտավորությունները՝ մոտ 220 մլրդ դրամ (3,01 տոկոսի աճ), իսկ կապիտալը՝ 53,5 մլրդ դրամ (1,26 տոկոսի անկում): Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են 673,2 մլյ դրամ՝ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 3.9 մլրդ դրամ շահույթի համեմատ: Այսօրվա դրությամբ բանկն ունի 52 մասնաճյուղ ($1 – 412,25 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img