Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որում ասվում է, թե ադրբեջանական ցանցահենները համացանցում հրապարկել են Հայաստանի ԿԲ արխիվային տվյալները` 2.4 ԳԲ ծավալով, որոնք ստացել են ԿԲ արտոնագրեր տրամադրելու առցանց կայքը սեպտեմբերի 22-ին կոտրելու հետևանքով։ Փորձագետը զգուշացրել է, որ ֆայլերը տեղադրվել են ցանցահենների կայքում և կարող են վարակներ պարունակել։

«Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են:

Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ»,– ասվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած հաղորդագրության մեջ։

ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետներն այս պահին քայլեր են ձեռնարկում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img