Mon, 16 June
14.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միավորել են իրենց բանկոմատային ցանցերը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկոմատների քանակով շուկայի առաջատար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և ՎՏԲ-Հայաստան Բանկի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որը երկու բանկերի Visa և MasterCard քարտապաններին հնարավորություն է ընձեռում գործընկեր բանկի բանկոմատներում գումար կանխիկացնել այն սակագներով, որոնք գործում են հաճախորդի բանկի բանկոմատներից սպասարկվելիս, հաղորդվում է բանկերի համատեղ մամուլի հաղորդագրությունում:

Համագործակցող բանկերի հաճախորդներին այսուհետ հասանելի են առավել մեծ թվով բանկոմատներ, որոնց միջոցով քարտապանները Visa և MasterCard քարտերից կարող են գումար կանխիկացնել իրենց համար առավել հարմար պայմաններով: Երկու բանկերի բանկոմատների ընդհանուր ցանցը ներառում է 345 բանկոմատ Հայաստանի ողջ տարածքում:

«Դա նշանակում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Visa և MasterCard քարտերի քարտապանները կարող են սպասարկվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատներից նույն սակագնով, որը գործում է իրենց համար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից օգտվելիս։ Նույն սկզբունքը գործում է նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից օգտվելու դեպքում»- ասված է հաղորդագրությունում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատների հասցեները կարելի է գտնել բանկի www.acba.am, www.cards.acba.am կայքերում: Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների հասցեները կարելի է գտնել բանկի կայքում` www.vtb.am, իսկ բանկոմատների էլեկտրոնային քարտեզը` Apple Store և Google Play հավելումների ինտերնետ-խանութներում:

Ինչպես նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատների ցանցերի միավորումը կարևոր քայլ է հայկական բանկային ոլորտում, որն ուղղված է սպասարկման հեռակառավարվող ուղիների զարգացմանը:

Նրա խոսքերով` այս համագործակցությունը թույլ կտա բարձրացնել բանկային ծառայություններ որակը և դրանց հասանելիությունը հաճախորդների համար, ինչպես նաև կապահովի բանկային քարտերի օգտագործման հարմարավետությունը Հայաստանի տարածքում: Միավորված ցանցը կազմում է Հայաստանի բանկոմատների ողջ ցանցի գրեթե 1/3 մասը:

«Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կլինի մրցակցային լուրջ առավելություն երկու բանկերի համար»,- ասաց նա:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը նշեց, որ բանկերի համագործակցության առաջնային նպատակն է առավել ընդլայնել մատչելի սակագներով սպասարկող բանկոմատների ցանցը մեր հաճախորդների համար:

«Կարևորելով Հայաստանում քարտերով կատարվող գործառնությունների աճը, մենք բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում քարտերն առավել նախընտրելի վճարային գործիք դարձնելու ուղղությամբ՝ խթանելով ինչպես անկանխիկ վճարումների կատարումը, այնպես էլ հետևողականորեն ընդլայնելով քարտերի սպասարկման ամբողջ ենթակառուցվածքը»,- նշեց նա:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ Բանկն ունի երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 67 մասնաճյուղ:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն  հիմնվել է 1995 թվականին։ 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում արժեթղթերի բորսայական շուկայի ծավալը 2024թ․–ին կազմել է 4,1 տրլն․ դրամ

Այս ծավալից պետական պարտատոմսերի շուկային բաժին է ընկնում 2,9 տրլն․ դրամը, կորպորատիվ պարտատոմսերի շուկային՝ 768,7 մլրդ․ դրամ, իսկ բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացումը կազմում է 439,3 մլրդ․ դրամ

Ֆինանսների նախարարն ու ԱԶԲ նորանշանակ նախագահը քննարկել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Հովհաննիսյանն ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովման համատեքստում

Նշանակալի իրադարձություն․Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

«Արինտերլև» ՓԲԸ-ն («Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն) այսօր պատմական քայլ կատարեց՝ դառնալով Հայաստանի առողջապահական ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի մարտի արդյունքով հասել է գրեթե 13,6մլրդ դոլարի

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 13,581.081 միլիոն դոլար, ինչը 553.233 միլիոն դոլարով ավելի է 2025 թվականի փետրվարի 28-ի համեմատ

ԵԱԶԲ–ն ակնկալում է ՀՀ–ում սպառողական գների աճի պահպանում 3±1% ցուցանիշի մոտակայքում

ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ սպառողական գների աճը Հայաստանում կմնա 3±1% նպատակային ցուցանիշի մոտակայքում, ասվում է բանկի ամենշաբաթյա մակրոտնտեսական վերլուծության մեջ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img