Դոլարն էժանանում է իենի նկատմամբ ԱՄՆ–ից ստացվող վիճակագրության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի դոլարի փոխարժեքը նվազում է իենի նկատմամբ` կապված ԱՄՆ–ի գործազրկության նպաստի առաջնային հայտերի անսպասելի ավելացման հետ, վկայում են առուվաճառքի տվյալները։

Մոսկվայի ժամանակով ժամը 08։58–ին դոլարի ցուցիչը (ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արտարժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է 0,03 տոկոսով` հասնելով 87,65 կետի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազում է` նախորդ նստաշրջանի փակման ժամանակ գրանցված 117,74 իենից հասնելով 117,33 իենի։ Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազում ` 1,2506 դոլարից հասնելով 1,2504 դոլարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Չորեքշաբթի ԱՄՆ աշխատանքի նախարարությունը տեղեկացրել է նոյեմբերի 22–ին ավարտված շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թվի անսպասելի ավելացման մասին, նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատ` հայտերի թիվն ավելացել է 21 հազարով` հասնելով 313 հազարի։ Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանիշը կնվազի մինչև 288 հազար։

«Հնարավոր է, որ դոլար–իեն զույգի նոր աճի համար մենք պետք է սպասենք ամերիկյան վիճակագրության նոր տվյալներին, մասնավորապես` երկրում բնակչության զբաղվածության վերաբերյալ», – Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Տոկիոյում IG Markets Securities–ի վերլուծաբան Դզյունիչ Իսիկավայի (Junichi Ishikawa) խոսքերը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img