Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հոկտեմբերին նվազել են 17,1 տոկոսով` հասնելով մոտ 161,6 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2014 թ.–ի հոկտեմբերին ստացվել է ավելի քան 161,6 մլն դոլար, այս ցուցանիշը նվազել է 17,1 տոկոսով` 2013 թ.–ի հոկտեմբերի համեմատ, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ հոկտեմբերին արտերկրից արված փոխանցումները, սեպտեմբերի համեմատ, նվազել են 5 տոկոսով։

Հայաստանից արտերկիր հոկտեմբերին կատարված փոխանցումները կազմել են մոտ 28,14 մլն դոլար` 2013 թ.–ի հոկտեմբերին կատարված 28,5 մլն դոլարի համեմատ (ամսվա ընթացքում 7 տոկոսի աճ)։ Մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 133,5 մլն դոլար` 2013 թ.–ի սեպտեմբերին գրանցված մոտ 140,2 մլն դոլարի համեմատ (ամսվա ընթացքում 7 տոկոսի անկում)։

Հայաստան ստացվող դրամական միջոցների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 85 տոկոսը։ Այդ պատճառով հաշվետու  ժամանակահատվածում Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների նման անկումը հիմնականում տեղի է ունեցել ռուսական դրամական փոխանցումների կրճատման հաշվին, ինչը պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ։

Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները հոկտեմբերին, 2013 թ.–ի հոկտեմբերի համեմատ, նվազել են 17 տոկոսով և կազմել մոտ 137,5 մլն դոլար (ամսվա ընթացքում 6 տոկոսի անկում), իսկ Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքն աճել է 7,7 տոկոսով և կազմել 17,4 մլն դոլար (ամսվա ընթացքում 7 տոկոսի աճ)։

Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թ.–ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17,3 տոկոսը ($1 – 433,69 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img