Երևանի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 2–ին հասել է 1 դոլարի դիմաց 450–470 դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Երևանի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 2–ին հասել է 1 դոլար ի դիմաց 450–470 դրամի։

Միաժամանակ մեկ օր առաջ արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 435,26 դրամ։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացավ 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ ԿԲ–ն դրամի արժեզրկումը անվանեց փոխարժեքի շտկում, որը պայմանավորված է ազգային արտահանման մրցունակության բարձրացման և արտարժույթի պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

Միաժամանակ որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Հայաստանում արտարժույթի փոխարժեքը չի հասնի 1 դոլարի դիմաց 500 դրամի և կտատանվի 450–460 դրամի սահմանում։

Նման տատանումները նրանք բացատրում են, մասնավորապես, ռուսական արժութայում շուկայում ստեղծված իրավիճակով և կանխատեսում են փոխարժեքների հավասարեցում ռուսական ռուբլու կայունացման դեպքում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img