Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017թ.–ի հունվարի մեկից սահմանվում է 30 մլրդ ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկը փոփոխություն է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում` համաձայն որի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017թ.–ի հունվարի մեկից սահմանվում է 30 մլրդ ՀՀ դրամ:

ԿԲ–ի կատարած փոփոխությունների համաձայն, բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվել է.

1) մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

3) 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ բանկի և նոր ստեղծվող բանկերի համար՝ երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ»:

Կապիտալի նվազագույն չափի ավելացման պահանջը նպատակաուղղված է բանկերի միաձուլումների և միացումների  իրականացմանը, ինչը կհանգեցնի բանկերի խոշորացման և կապահովի մասշտաբի դրական էֆեկտ` նպաստելով բանկային համակարգի կողմից ավելի որակյալ ու մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը:

Նշված միջոցառումը կհանգեցնի ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և կայունության ամրապնդմանը: Այն բարենպաստ միջավայր կստեղծի նոր տեխնոլոգիաների և պրոդուկտների ներդրման համար՝ բարձրացնելով ՀՀ բանկային համակարգի գրավչությունը կապիտալի միջազգային շուկաների մասնակիցների շրջանում՝ հիմք ստեղծելով հարաբերությունների հետագա խորացման համար: Միջոցառումը կբարձրացնի բանկային համակարգի` տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակությունը և ճկունությունը, ինչպես նաև կնպաստի ֆինանսական միջնորդության խորացմանը:

Վերջին տարիներին բանկերի կապիտալի մակարդակի բարձրացման հարցը Կենտրոնական բանկի կողմից բազմիցս քննարկվել է բանկերի բաժնետերերի հետ: Բանկերում լրացուցիչ կապիտալի ներդրման պատրաստակամություն են հայտնել գրեթե բոլոր բանկերի բաժնետերերը` պայմանավորված Հայաստանի բանկային համակարգի գրավչությամբ և կայունությամբ, ինչպես նաև տարածաշրջանում իրենց հեղինակության բարձրացման և մրցակցային դիրքերի ամրապնդման հնարավորություններով: Քննարկումների արդյունքում մի շարք բաժնետերերի կողմից արդեն իսկ ներկայացվել են հայտեր և ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ կապիտալի համալրման և կոնսոլիդացիայի ուղղությամբ: Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը այս հարցի շուրջ քննարկումներ է ունեցել մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ևս բանկերի կապիտալում ներդրումներ կատարելու լուրջ հետաքրքրություն են ցուցաբերել և պատրաստակամություն են հայտնել նշված հարցում օժանդակել բանկերին:

Նշված փոփոխությունը հավասարապես վերաբերում է ՀՀ բանկային համակարգի բոլոր մասնակիցներին: Ընդ որում, կապիտալի նոր պահանջների ներդրման համար նախատեսված է բավարար ժամանակ, որպեսզի բանկերն իրենց գործունեությունը համապատասխանեցնեն սահմանված նորմատիվի պահանջներին:

Հարկ է նշել, որ ԿԲ–ն ընդհանուր կապիտալի նվազագույն չափը վերջին անգամ 2.4 միլիարդից հասցրել էր 5 միլիարդի 2009 թվականի հունվարի 1-ից։

2014 թվականի տվյալներով` միայն հինգ հայկական բանկերի ընդհանուր կապիտալն է համապատասխանում և գերազանցում նոր պահանջը, իսկ չորս բանկերի կապիտալը 10 մլրդ դրամից քիչ է։

Այսօր Հայաստանում է գործում է 21 առևտրային բանկ և Համահայկական բանկը։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img