Հայաստանի առևտրային բանկերի դասակարգումը` ըստ 2014 թվականի ընթացքում վարկային ներդրումների ծավալի

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2014թ.–ի արդյունքում Հայաստանի առևտրային բանկերի դասակարգումը` ըստ վարկային ներդրումների ծավալի։

Ինչպես հետևում է տվյալների վերլուծությունից, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների համախառն ծավալը 2014թ.–ի արդյունքում կազմել է մոտ 2 163 մլրդ դրամ` 2013թ.–ի համեմատ ավելանալով 21,2 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն` վարկային ներդրումների մեծությամբ առաջատարների հնգյակում են ներառվել Ամերիաբանկը, ՎՏԲ–Հայաստան Բանկը, Արդշինբանկը, HSBC–Բանկ Արմենիան և Հայբիզնեսբանկը։ Այս հինգ բանկերի վարկային ներդրումների համախառն ծավալը կազմում է 1 135,7 մլրդ դրամ, իսկ դրանց մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների գումարային ծավալում կազմում է մոտ 52,5 տոկոս։

Միաժամանակ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշում 2014թ.–ին վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է Ամերիաբանկը` 300,4 մլրդ դրամի ցուցանիշով (տարեսկզբի համեմատ 62,3 տոկոսի աճ)։ Բանկերի վարկային ներդրումների համախառն ծավալում Ամերիաբանկին բաժին է հասել դրանց մեծության 13,9 տոկոսը։

Գործակալության դասակարգման երկրորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 244,3 մլրդ դրամի ցուցանիշով (11,7 տոկոսի աճ)։ Բանկի մասնաբաժինը վարկային ներդրումների համախառն ծավալում կազմում է 11,3 տոկոս։

Երրորդ հորիզոնականում է Արդշինբանկը, որի վարկային ներդրումների ծավալը նախորդ տարվա արդյունքում կազմել է 220,1 մլրդ դրամ (27,8 տոկոսի աճ), իսկ բանկերի համախառն ներդրումներում Արդշինբանկի մասնաբաժինը կազմում է 10,2 տոկոս։

Չորրորդ տեղում HSBC–Բանկ Հայաստանն է` 186,5 մլրդ դրամի ցուցանիշով (21,7 տոկոսի աճ) և 8,6 տոկոս մասնաբաժնով։

«ԱՌԿԱ»–ի վարկանիշի հինգերորդ հորիզոնականում է Հայբիզնեսբանկը։ Բանկի վարկային ներդրումների ծավալը 2014 թ.–ի արդյունքում կազմել է 184,4 մլրդ դրամ (մոտ 34,4 տոկոսի աճ), իսկ բանկային համակարգի համախառն ներդրումներում Հայբիզնեսբանկի մասնաբաժինը կազմում է 8,5 տոկոս։

Ինչպես նշվում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության մեջ, հաշվետու ժամանակահատվածում հայկական բանկերի շրջանում վարկային պորտֆելի նվազագույն աճ է գրանցել Ամերիաբանկը (մոտ 62,3 տոկոս)։ Միաժամանակ այս ցուցանիշով ամենամեծ անկումը (25,5 տոկոսով) գրանցվել է Առէկսիմբանկ–Գազպրոմբանկ խմբի մոտ։ Մոտ 69,1 մլրդ դրամի չափով վարկային ներդրումների ծավալով բանկը զբաղեցնում է վարկանիշի 10–րդ հորիզոնականը։ Այն Հայաստանում գործող բանկերից (21 բանկ) միակն է, որի վարկային պորտֆելը ողջ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում նվազման դինամիկա է գրանցել։

Միաժամանակ Մելլաթ բանկը 5,5 մլրդ դրամի ցուցանիշով եզրափակում է բանկերի ցանկը` ըստ վարկային ներդրումների մեծությամբ։ Չնայած հարկավոր է նշել, որ 2013թ.–ի համեմատ բանկն ապահովել է իր վարկային պորտֆելի աճ 14,5 տոկոսով, իսկ բանկի մասնաբաժինը հայկական բանկերի համախառն ներդրումներում կազմել է մոտ 0,3 տոկոս։

Վարկային ներդրումների մեծությամբ բանկերի դասակարգումը կազմելու համար աղբյուր է ծառայել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը (Հայաստանի բանկերի 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի գործունեության ցուցանիշները)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը նվազել է, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․94 կետով և կազմել 419․65 դրամ, ռուբլին նվազել է 0․0499 կետով և կազմել 4․9314 դրամ

Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

CaseKey 2026-ը մեկնարկում է աննախադեպ հետաքրքրությամբ ու նոր հնարավորություններով, և արդեն չորրորդ տարին անընդմեջ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն

Դոլարի և եվրոյաի փոխարժեքը փոքր–ինչ նվազել է, ռուբլին՝ աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 0,05 կետով և կազմել 421,97 դրամ, ռուբլին աճել է 0,028 կետով և կազմել 5,0095 դրամ

Հայաստանում ոչ առևտրային փոխանցումների աճն ապրիլին աճել է՝ մինչև 16%․ ՀԲ

Միջոցների մաքուր ներհոսքը շարունակել է ստացվել Ռուսաստանից (աճը՝ 31,8%) և այլ երկրներից (աճը՝ 46,1%), մինչդեռ ԱՄՆ-ից միջոցների զուտ ներհոսքը կրճատվել է 11,2%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img