Fri, 20 February
-0.9 C
Yerevan
USD: 376.94 RUB: 4.92 EUR: 444.34 GEL: 140.85 GBP: 508.34

Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–մայիսին կազմել է 4,1 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի հունվար–մայիսին 4 080,9 մլն դրամի 21 564 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 5,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Ինչպես նշված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, հաշվետու ժամանակահատվածում առավելագույն թվով ԱՊՊԱ փոխհատուցումներ է վճարել Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունը` 180,2 մլն դրամ։ Մոտ 121,6 մլն դրամ է կազմել են Ինգո Արմենիա ընկերության վճարումների ծավալը, իսկ Սիլ Ինշուրանս ընկերությունը վճարել է ավելի քան 70,5  մլն դրամի փոխհատուցում,

Միաժամանակ Նաիրի Ինշուրանսի ընկերության վճարումների ծավալը կազմել է  45,8  մլն դրամ, Արմենիա Ինշուրանսինը` 39,2 միլիոն դրամ, իսկ Ռեսոյինը` շուրջ 38.6 մլն դրամ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ փոխհատուցումների վճարումների գումարը կազմել է 8.4 մլն դրամ։

Միաժամանակ միայն մայիսին բավարարված հայտերով փոխհատուցումների ծավալը կազմել է մոտ 620 մլն դրամ, իսկ հայտերի թիվը` 3 004։ Փոխհատուցումների միջին վճարը մայիսին կազմել է 206 272 դրամ։

2015 թվականի հունվարի 31–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 433 464 տրանսպորտային միջոց։

Ըստ Բյուրոյի տվյալների`փոխհատուցումների վճարման համար ներկայացված հայտերի թիվը հունվարին գերազանցել է 3 272–ը, միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 60։

Բացի այդ, այս պահին վճարման գործընթացում է գտնվում 115 270 հազար դրամի փոխհատուցում։

Միաժամանակ հունվարին ապահովագրավճարների ծավալը կազմել է մոտ 3.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 18.9 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է վեց ընկերություն։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1–ից։

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-479,48  դրամ)։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

Անհուսալի վարկերի մասնաբաժինը նվազման միտում ունի․ դրանք 2%-ից ցածր են․ ՀԲՄ նախագահ

Անհուսալի վարկերի մասնաբաժինը համակարգում նվազման միտում ունի

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img