«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները օգնություն են հավաքել բազմազավակ ընտանիքների համար

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արմենիա տուրիստական» ամսագիրը շարունակում են համատեղ բարեգործական գործունեությունը: Այս անգամ օգնությունը հատկացվելու է Բազմազավակ ընտանիքների կոմիտեին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», – հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան: «Նմանատիպ ակցիաները արդեն ավանդական են դարձել մեզ համար: Մենք հավաքել ենք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք, ինչպես նաև մանկական գրքեր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հայաստանի գործարարներին նույնպես կոչ ենք անում միանալ մեզ»:

Ինչպես հայտնեց «Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, ամսագրի աշխատակիցները փորձում են հնարավորինս օգնել բազմազավակ կարիքավոր ընտանիքներին, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Շնորհակալություն ենք հայտնում Առէկսիմբանկի աշխատակիցներին ցուցաբերած օգնության համար: Ցանկանում եմ կրկին անգամ շեշտել, որ մեր երկրում չկա «ուրիշի» դժբախտություն, մենք ուժեղ ենք, քանի դեռ միասին ենք», – եզրափակեց Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Բանկի ակտիվները 2014թ.-ի դրությամբ կազմել են մոտ 110.7 մլրդ դրամ (անկումը` 52,5%), պարտավորությունները՝ 95 մլրդ դրամ (անկումը` 55,2 %),, կապիտալը՝ 15.6 մլրդ դրամ (անկումը` 26.58%), վարկային ներդրումները՝ շուրջ 69 մլրդ դրամ (անկումը` 25.5%)։ Միաժամանակ, 2014 թվականի ընթացքում վնասները կազմել են 5.6 մլրդ դրամ 2013 թվականի 108.7 մլն դրամի շահույթի դիմաց։  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img