Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թ.–ին կազմել է 2,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թ.–ի արդյունքում կազմել է 2 334,8 մլնդ դրամ` 2013 թ.–ին գրանցված 932,9 մլն դրամի վնասի համեմատ։ Այս մասին վկայում են ԱՌԿԱ գործակալության պատրաստած 2014 թ.–ի IV եռամսյակում «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» ամփոփագրում տեղ գտած տվյալները։

Հատկանշական է, որ ապահովագրության հայրենական շուկայում գործող բոլոր վեց ընկերությունները տարին շահույթով են ավարտել։ Ինչպես նշվում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության մեջ, 2014 թ.–ի գործունեության արդյունքում զուտ շահույթի մեծությամբ ապահովագրական շուկայի առաջատարը «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն է 959,1 մլն դրամ ցուցանիշով` նախորդ տարի գրանցված 442,6 մլն դրամի վնասի համեմատ։

Երկրորդ տեղում է «Արմենիա Ինշուրանս» ընկերությունը` 405,15 մլն դրամ շահույթով` 2013 թ.–ին գրանցված 297,56 մլն դրամի շահույթի համեմատ։

Այնուհետև գալիս են «Ինգո Արմենիան»` 399,3 մլն դրամ շահույթով (2013 թ.–ին գրանցվել է 440,6 մլն դրամի վնաս), «Նաիրի Ինշուրանսը»` 305,1 մլն դրամ (514,3 մլն դրամի շահույթ), «Սիլ Ինշուրանսը»` 154,4 մլն դրամ (25,5 մլն դրամի վնաս), «Ռեսո»–ն` 111,6 մլն դրամ (258,5 մլն դրամի վնաս)։

Հարկ է նշել, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թ.–ին իրենց գործունեությունն ավարտել են 933 մլն դրամի վնասով` 2012 թ.–ին գրանցված 525,4 մլն դրամ շահույթի համեմատ։ 2013 թ.–ի ցուցանիշները ներկայացված են առանց աուդիտորական ստուգման։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2014 թ.–ին կազմել են 40,6 մլրդ դրամ, պարտավորությունները` 26 մլրդ դրամ, կապիտալը` 14,6 մլրդ դրամ։

2014 թ.–ի վերջի դրությամբ երկրում գործում էր վեց ապահովագրական ընկերություն` նախորդ տարի գործող  7–ի փոխարեն։ 2014 թ.–ի սկզբում «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը միավորվեց «Ռոսգոստրախ Արմենիա» ԱԸ–ի հետ։ «Գարանտ Ինշուրանս» ընկերությունն այսօրվա դրությամբ այլևս գործարք չի իրականացնում ($1 – 479,11 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img