«Կամուրջ» ՈՒՎԿ–ի ակտիվները աճել են շուրջ 48%-ով՝ հասնելով գրեթե 16 մլրդ ՀՀ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության ակտիվները 2014 թվականին  աճել են շուրջ 48%-ով՝ հասնելով գրեթե 16 մլրդ ՀՀ դրամի

Համաձայն հաղորդագրության, 2014 թվականի ընթացքում «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ֆինանսական գրեթե բոլոր ցուցանիշներով գրանցել է զգալի աճ, մասնավորապես`վարկային պորտֆելի աճը նշված ժամանակահատվածում կազմել է շուրջ 32 %:

Ինչպես նշել է «Կամուրջ» ՈՒՎ ընկերության տնօրեն Գագիկ Վարդանյանը ֆինանսական հիմնական ցուցանիշների աճի ապահովումը լավ հիմք   է նաև 2015 թվականի զարգացման համար:

«Կամուրջ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկատեսակները միշտ առանձնացել և առանձնանում են նվազագույն թղթաբանությամբ, բիզնեսի և գյուղատնտեսության սեզոնայնությանը հարմարեցված ճկուն մարման ժամանակացույցով,  տրամադրման արագությամբ, իսկ սպասարկող անձնակազմը՝ բարյացակամությամբ և արհեստավարժությամբ, որը հենց հիմքն է նշված աճի»,-նշել է  Գագիկ Վարդանյանը:

«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին վերակազմավորման արդյունքում: «Կամուրջ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ.-ին Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն:–0– –

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img