Լոնդոնում ոսկու գինը թարմացրել է եռամսյա մինիմումը` իջնելով մինչև ունցիայի համար $1156,50

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում ոսկու գինը, առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) համեմատ, այսօր նվազել է և թարմացրել իր եռամսյա մինիմումը։ Ոսկու AM Fixing–ի գինն այսօր Լոնդոնում պաշտոնապես կազմել է ունցիայի դիմաց 1156,50 դոլար։ Սա 2014 թ.–ի նոյեմբերի 14–ից հետո գրանցված ամենացածր ցուցանիշն է, հաղորդում է ՌԲԿ–ն։

Լոնդոնում ոսկին այսօր էժանացել է 4,75 դոլարով (-0,4%)` կողմնորոշվելով ժամկետային շուկայի ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հրապարակման ժամանակ Նյու Յորքի COMEX բորսայում ներկայացված ոսկու ակտիվ ֆյուչերսը սակարկվում էր ունցիայի դիմաց 1152,2-1160,9 դոլարի սահմանում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է ունցիայի դիմաց 1156,1 դոլար։

Ստորև բերվում են Լոնդոնում նախորդ հինգ առևտրային օրերին ոսկու ֆիքսինգի առավոտյան և երեկոյան գնային արժեքները (ունցիայի համար).

– 12 մարտի – 1161,25 (AM Fix), 1152,25 (PM Fix);
– 11 մարտի – 1158,75 (AM Fix), 1150,00 (PM Fix);
– 10 մարտի – 1161,00 (AM Fix), 1162,00 (PM Fix);
– 9  մարտի – 1173,75 (AM Fix), 1168,50 (PM Fix);
– 6  մարտի – 1196,50 (AM Fix), 1175,75 (PM Fix).

2015 թ.–ին ոսկու առավելագույն գինը Լոնդոնի շուկայում գրանցվել է հունվարի 21-ին, երբ AM Fixing-ը հասավ ունցիայի  համար $1298,00 ցուցանիշի։ Դա ամենաբարձր ցուցանիշն էր` սկսած 2014 թվականի օգոստոսի 19-ից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img