Հայ պատգամավորներն առաջարկում են կրկնակի բարձրացնել բանկային ավանդների երաշխավորման չափը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է կրկնակի բարձրացնել ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորման չափը, գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում երաշխավորված են բանկերում պահվող ֆիզիկական անձանց 4 մլն դրամ դրամային և 2 մլն դրամին համարժեք տարադրամային խնայողությունները։ Այսինքն` ավանդատուները կարող են վստահ լինել, որ բանկի անվճարունակ ճանաչվելու դեպքում այդ գումարներն ամբողջությամբ կարող են հետ ստանալ։

Ինչպես նշում է հրատարակությունը, փոփոխությունների հեղինակներն առաջարկում են կրկնապատկել երաշխավորված գումարը` այն հասցնելով մինչև 8 մլն դրամի և 4 միլիոնի` համապատասխանաբար։ Նաև առաջարկվում է որոշ փոփոխություններ կատարել ավանդների փոխհատուցման կարգում, այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք անվճարունակ բանկում միաժամանակ ունեն դրամային և արտարժութային ավանդ։

«Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդ և դրամային բանկային ավանդի գումարը 4 մլն դրամից ավել է, ապա երաշխավորվում է դրամային ավանդը մինչև 8 մլն հայկական դրամով և արտարժութային ավանդը` 8 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով» – գրում է թերթը։

Հեղինակների կարծիքով` ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում կատարվող փոփոխությունները բանկային ավանդների ներգրավման և վարկերի տրամադրման համար լրացուցիչ խթաններ կառաջանան։

Ինչպես գրում է «Հայոց աշխարհը», բանկային ավանդների երաշխավորման չափի բարձրացման նախաձեռնությանը կառավարությունը սկզբունքորեն հավանություն է տվել, քանի որ այն կնպաստի բանկային համակարգի հանդեպ ավանդատուների վստահության ամրապնդմանը։ Թեև, ինչպես նշում է թերթը, կան որոշակի վերապահումներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են երաշխավորվող գումարի չափին։—0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img