Wed, 11 March
-4.9 C
Yerevan
USD: 377.41 RUB: 4.79 EUR: 439.27 GEL: 137.62 GBP: 507.62

Արդշինբանկը միացել է երկու նոր` «Best» և «ConversTransfer» դրամական փոխանցումների համակարգերին

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկը ապրիլի 3-ից իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միանգամից 2 նոր` «Best» և «ConversTransfer» դրամական փոխանցումների համակարգեր, որոնք սպասարկվում են Բանկի ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող 56 սպասարկման կետերում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` «Best» և «ConversTransfer» համակարգերով հնարավոր է ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: «Best»-ի հետ ձեռքբերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ ռուսական ООО «Объединенный Национальный Банк»-ից հնարավոր է Արդշինբանկ ուղարկել փոխանցումներ 0% սակագնով:

Ինչպես հայտնում են մամուլի կենտրոնից, նոր համակարգերի սպասարկումը և արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունն ուղղված են ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելուն և նրանց` ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն: Համակարգերով ուղարկված փոխանցում ստացողը գումարը ստանալիս որևէ միջնորդավճար չի վճարում և հնարավորություն ունի ստանալ գումարն ուղարկելուց անմիջապես հետո:

««Best» և «ConversTransfer» համակարգերը ներդնելով` Արդշինբանկը մեկ վայրում է հավաքում բոլոր առաջատար համակարգերին, սպասարկելով 9 համակարգ միասին` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria, Best և ConversTransfer, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և սպասարկման կետերի լայն աշխարհագրություն»,- նշված է հաղորդագրությունում:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:

Բանկի ակտիվները 2014 թվականին կազմել են 369.1 մլրդ դրամ (աճը` 37%), պարտավորությունները` 321,7 մլրդ դրամ (աճը`42,8%), ընդհանուր կապիտալը` 47,4 մլրդ դրամ (աճը` 7,4%), իսկ վարկային ավանդները` 220,1 մլրդ դրամ (աճը` 27,8%)։ Բանկի զուտ շահույթը 2014 թվականին կազմել է 4,2 մլրդ դրամ նախորդ տարվա  6,4 մլրդ դրամի դիմաց ($1 – 472,37 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img