Երկնիշ տնտեսական անկման վտանգն այսօր էլ առկա է. թերթ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/.  Երկնիշ տնտեսական անկման վտանգը Հայաստանում այսօր էլ առկա է, ասաց տնտեսագետ, Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ժամանակ» թերթի հետ հարցազրույցում։

«Ոչ մի երաշխիք չկա, որ մենք չենք բախվելու այս երևույթի հետ, որովհետև սա համալրվում է ևս մեկ գործոնով, որը մինչև եռամսյակի վերջ դրսևորել է իրան` տրանսֆերների ծավալի 50–տոկոսանոց կրճատումով, որը գրանցվել է եռամսյակի արդյունքներով»,– նշել է փորձագետը, ավելացնելով, որ այսօր ներդրումների տվյալներ առայժմ չկան, սակայն կարծում է, որ այստեղ նույնպես էական անկում է դիտվում։ Իսկ այս անկումները, ըստ Ասատրյանի, նշանակում են, որ տեղի է ունենալու պահանջարկի էական նվազում։

Հրապարակման համաձայն, Հայաստանի արտաքին առևտուրն այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել է ավելի քան 20 տոկոսով, ներկրումը նվազել է 30.5 տոկոսով, արտահանումը` մոտ 23 տոկոսով։ Միաժամանակ, տնտեսական ակտիվությունն աճել է 2.5 տոկոսով, գրանցվել է նաև ծառայությունների ոլորտի չնչին աճ։

Ասատրյանը նշեց, որ արտաքին առևտրաշրջանառության կրճատումը, մասնավորապես, արտահանման 30.5–տոկոսանոց կրճատումը կանխատեսելի էր, սակայն արտահանման նման անկումն անսպասելի էր, քանի որ տարեսկզբին կանխատեսվում էր 10-15–տոկոսանոց կրճատում։

Փորձագետը վստահ է, որ ներկրման նմանատիպ անկումն անպայման կազդի առևտրի, ծառայությունների, ինչպես նաև տնտեսության մյուս բոլոր ոլորտների վրա։ «Առայժմ միտումներն այդքան էլ մեծ չեն, բայց այդ պայմաններում, վախենում եմ, որ ընդհանուր տարվա պատկերն այդքան էլ տպավորիչ չլինի»,– պարբերականը մեջբերում է Կենտրոնական բանկի նախկին ղեկավարի խոսքը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img