Հայաստանի ԿԲ այցելուների կենտրոնը միանում է «Թանգարանների գիշեր-2015»-ին

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնն այս տարի միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն`  մայիսի 16-ին ժամը 09:00-ից մինչև 24:00-ն և մայիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջև:

«Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ) մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Այցելուները կծանոթանան նաև դրամի պաշտպանական հատկանիշներին»,- ասված է հաղորդագրությունում:

Մայիսի 18–ին ողջ աշխարհում նշվող Թանգարանների միջազգային օրը սահմանվել է 1977 թ.–ին Մոսկվայում կայացած Թանգարանների միջազգային խորհրդի XI գլխավոր կոնֆերանսի ժամանակ` խորհրդային պատվիրակության նախաձեռնությամբ։

«Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է 2005 թ.–ից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցությունների նախարարության նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM), ՅՈւՆԵՍԿՕ–ի և Եվրոպայի Խորհրդի հովանու ներքո։ Հայաստանը ակցիային է միացել նույն թվականին, այն ժամանակ ակցիային մասնակցել է 9 հայկական թանգարան։ Նախորդ տարի ակցիային մասնակցել է 100 թանգարան Հայաստանից և Ղարաբաղից։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img