Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը մարտին ավելացել է 6%–ով` հասնելով 422,7 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2015թ.–ի մարտին, 2014թ.–ի մարտի համեմատ, ավելացել է 6%–ով` հասնելով  422 676 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև հանքարդյունաբերության ոլորտում` 374,1  հազար դրամ և  տեղեկատվական ու կապի ոլորտներում`329   հազար դրամ

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են այլ ծառայությունների կազմակերպման ոլորտը, որտեղ աշխատավարձերը կազմել են մոտ  113,8  հազար դրամ, կեցության և հանրային սննդի ոլորտները` շուրջ 114 հազար դրամ, մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը` 114,4 հազար դրամ, կրթության` 114, 9 հազար դրամ,  գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` 122   հազար դրամ։

Միաժամանակ 2015թ.-ի մարտին ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 179 912 դրամ, ինչը մոտ 3,7 տոկոսով ավել է 2015թ.-ի փետրվարի ցուցանիշից և 11,6 տոկոսով ավել` 2014թ.-ի մարտի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2015թ.–ի մարտին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 219.8 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ  123,9  հազար դրամ։ Երևանում  հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 193,2  հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի  ապրիլին կազմել է 180 193  դրամ (380 դոլար կամ 19 999  ռուբլի), ինչը  0,2 տոկոսով  բարձր է ընթացիկ տարվա մարտի ցուցանիշից (1 դոլարը` 478,54   դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img