Անելիք բանկը նոր վարկատեսակ է առաջարկում, որը կոչվում է «Պարզ-Արագ Ունիվերսալ»

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկն իր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին առաջարկում է նոր մատչելի քարտային վարկատեսակ` «Պարզ-Արագ Ունիվերսալ», որի դեպքում վարկ կարելի է ստանալ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի և առանց գրավադրման, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս վարկատեսակով մինչև 2,500 ԱՄՆ դոլար կամ եվրո գումարի չափով և մինչև 4 տարի մարման ժամկետով վարկերի տրամադրման ժամանակ չի պահանջվում նաև երաշխավոր։

Ինչպես նշել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, պայմաններն այլ են երաշխավոր ներկայացնող վարկառուների համար` մինչև 3,500 ԱՄՆ դոլար կամ եվրո և մինչև 5 տարի մարման ժամկետ։

Նա նաև նշել է, որ բանկի «Պարզ-Արագ» վարկատեսակները բավական մեծ պահանջարկ ունեն հայկական բանկային շուկայում, իսկ այս վարկատեսակն իր մեջ ներառում է բոլոր այն առավելությունները, որոնք առկա էին Անելիք Բանկի «Պարզ-Արագ Էքստրա» և «Պարզ-Արագ Պրոգրես» վարկատեսակների դեպքում։

«Ավելին` նոր վարկատեսակի դեպքում առավել մատչելի են դարձել վարկավորման պայմանները և մեծացվել է վարկավորման առավելագույն գումարի չափը», –  ասել է նա։

Մարտիրոսյանը նաև նշել է, որ Անելիք բանկը մտադիր է հետագայում ևս նորացնել մանրածախ պրոդուկտների տեսականին` դրանց պայմանները դարձնելով ավելի «Պարզ և Արագ»:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img