ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Visa–ն հայտարարել են Visa payWave քարտերի թողարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/.  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Visa ընկերությունը հայտարարեցին Հայաստանում Visa payWave քարտերի թողարկման և սպասարկման մեկնարկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկն  այսուհետ առաջարկելու է Visa payWave առանց կոնտակտի ինովացիան քարտային պրոդուկտների շարք. Visa Student, Visa Classic և Visa Gold տեսակի քարտեր:

Visa payWave քարտերի միջոցով հնարավոր է վճարումն իրականացնել առանց քարտը սպասարկողին փոխանցելու՝ ուղղակի քարտը մոտեցնելով սպասարկման տերմինալին` հաճախորդներին առաջարկելով էլ ավելի հարմար, անվտանգ, հեշտ և արագ վճարումներ կատարելու հնարավորություն:

Բացի այդ, մինչև 10,000 ՀՀ դրամի գործարքներ կատարելու դեպքում կարիք չկա ստորագրել անդորրագիրը կամ մուտքագրել PIN կոդը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջին առանց կոնտակտի տերմինալները տեղադրել է «Երևան մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնում, որտեղ առևտրի կետերի մեծամասնությունն արդեն իսկ սպասարկում են Visa payWave տեսակի քարտեր: 2015 թվականի ընթացքում բանկը նախատեսում է տեղադրել մոտ 150 առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ:

Առանց կոնտակտի քարտեր սպասարկող առևտրի և սպասարկման կետերի POS տերմինալներն ունեն հետևյալ տարբերանշանը, որը նաև առկա է բոլոր Visa payWave տեսակի քարտերի վրա:

Visa payWave-ն առաջարկում է բազում առավելություններ հաճախորդներին և առևտրի և սպասարկման կետերին՝ ներառյալ արագություն, հարմարավետություն և անվտանգություն: Հաճախորդների արագ սպասարկումը շահավետ է նաև առևտրի և սպասարկման կետերի համար, քանի որ Visa payWave տեխնոլոգիայի կիրառմամբ նվազում են հերթերը և ավելանում է սպասարկված հաճախորդների թիվը:

Նոր, առանց կոնտանտի քարտերի շնորհանդեսը տեղի ունեցավ «Երևան մոլում», որտեղ հայտարարվեց ակցիա Բանկի բոլոր Visa payWave քարտերի քարտապանների համար: Հունիսի 15-ից օգոստոսի 31-ը Բանկն առաջարկում է 50% cashback Visa payWave քարտերով մինչև 20,000 ՀՀ դրամ իրականացված առաջին վճարային գործառնության դիմաց:

Բոլոր Visa Student, Visa Classic և Visa Gold քարտերի քարտապանները կարող են անվճար փոխարինել իրենց գործող Visa քարտերը Visa payWave քարտերով՝ մինչև  հունիսի 30-ը ներառյալ: Մանրամասների համար պետք է այցելել www.acba.am կայք։

Ինչպես ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը,  դեռևս 2009 թ.-ին Բանկի կողմից թողարկվեցին Հայաստանում առաջին չիպային Visa քարտերը, իսկ այժմ իրենք հպարտ են ներկայացնել Visa payWave քարտերը՝ վճարային քարտերի տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակը։

«Արագ զարգացող աշխարհում նորամուծությունները  կոչված են բարելավելու և դյուրին դարձնելու  մարդկանց առօրյան: Ուստի, թողարկելով  Visa payWave քարտերը, մեր նպատակն է կրճատել քարտով վճարումներ կատարելու համար անհրաժեշտ  ժամանակահատվածը»,– ասաց նա։

Անդրեասյաը հայտնեց նաև, որ այս տարի ծրագրվում է մեծ թվով առանց կոնտակտի քարտերի սպասարկման տերմինալներ տեղադրել Երևանում և շարունակաբար զարգացնել շուկայի այս սեգմենտը:

Ներկայում հաճախորդները սովորաբար օգտագործում են քարտերը միջինից  բարձր գումարների վճարումներ կատարելու համար, մինչդեռ առօրյա գնումներ կատարելու ժամանակ, երբ վճարվելիք գումարի չափը մեծ չէ, գերակշռում են կանխիկ դրամով վճարումները:

«Visa payWave-ի նպատակն է փոխել այս մոտեցումը՝ քարտը դարձնելով նախընտրելի առօրյա վճարային գործիք»,- նշել է  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Կովկասյան տարածաշրջանում Visa–ի տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեն նշեց, որ «Visa ընկերությունը մշտապես ձգտում է սպառողին առաջարկել վճարումներ իրականացնելու տեխնոլոգիապես ժամանակակից տարբերակներ, ինչպես նաև խթանում է անկանխիկ վճարումների իրականացումը:

«Մեր փորձը ցույց է տալիս, որ Visa payWave ոչ կոնտակտային վճարումների համակարգը կարող է օգնել, որպեսզի շուկայում անկանխիկ վճարումներն էլ ավելի մեծ տարածում գտնեն, քանի որ այս տեխնոլոգիան հանդիսանում է վճարման նոր եղանակ, որը շատ արագ է, հեշտ և հարմար»,– ասաց նա։

Կամխաձեն ավելացրեց, որ տվյալ տեխնոլոգիան հաճախորդներին ստիպում է ավելի հաճախ օգտվել Visa payWave քարտերից՝ ի համեմատ ավանդական մագնիսական կամ չիպային համակարգով  թողարկված քարտերի:

«Մենք հուսով ենք, որ Visa payWave-ով քարտային վճարումներ կիրականացվեն մանրածախ առևտրի այնպիսի ոլորտներում, որտեղ դեռ գերակայում է կանխիկ եղանակով վճարումները, օրինակ՝ մինիմարկետներ, հիպերմարկետներ, բենզալցակայաններ, արագ սննդի կետեր, առևտրի կենտրոններ և տաքսի ծառայություններ»,– ասաց նա:

Visa առանց կոնտակտի քարտեր թողարկելու և վերջիններիս համար սպասարկման ցանց ստեղծելու և զարգացնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ համագործակցում է ֆրանսիական «Oberthur Technologies» և «Ingenico» հանրաճանաչ ընկերությունների հետ: Visa payWave քարտ պատվիրելու համար պետք է այցելել հետևյալ հղումով:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երևանի բյուջեի սեփական եկամուտները հունվար–հունիսին գերակատարվել են 10,3%–ով

Կատարողականը կազմել է 110,3%, գերակատարումը՝ շուրջ 4,6 մլրդ դրամ

Հայաստանի բանկերը կիսամյակի արդյունքում ավելացրել են զուտ շահույթը՝ մինչև 219,7 մլրդ դրամ

Ընդ որում, ընթացիկ տարվա II եռամսյակի արդյունքներով բանկային համակարգի շահույթը կազմել է 116,24 միլիարդ դրամ՝ նույն տարվա I եռամսյակի 103,48 միլիարդ դրամի դիմաց, աճը կազմել է 12,32%

Ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան մայիսին աճել է 30,2%-ով. Համաշխարհային բանկ

Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2026 թ.-ի մայիսին աճել է 30,2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – July 2026» ամենամսյա ամփոփագրում։

Հունվար–հունիսին ավելի քան 762 հազ․ մարդ օգտվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծառայություններից

Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է շուրջ 1,8 միլիոն մարդու

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2026թ․–ի I եռամսյակի արդյունքներով

Առաջին կիսամյակի արդյունքներով զուտ շահույթի ծավալով առաջատարն Արդշինբանկն է՝ 68.77 միլիարդ դրամ ցուցանիշով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img