ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ մի քանի վարկեր՝ այդպիսով օպտիմալացնելով մի քանի վարկերի ամենամսյա վճարումները և, միգուցե, ստանալով այլ բանկերում/ՈՒՎԿ-ներում առկա վարկերի գումարից ավելի մեծ գումար:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, վարկերի գնման ծառայությունը թույլ կտա ունենալ վարկի մարման միասնական ժամանակացույց և կատարել վճարումներ հաճախորդի համար հարմար օրը՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող Բանկի 65 մասնաճյուղերի, 1500-ից ավելի ՏելՍել վճարային տերմինալների, ինչպես նաև Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով:

Ծրագրի գլխավոր նպատակն է օգնել հաճախորդներին կառավարել իրենց վարկերը: Ծրագրի  շնորհիվ հնարավոր է  նվազեցնել ամենամսյա վարկային վճարումները,  ստանալ լրացուցիչ  դրամական միջոցներ, նվազեցնել վարկի տոկոսադրույքը,  միավորել մի քանի վարկեր մեկ վարկում:

Վարկի/վարկերի գնումն իրականացվում է հաճախորդին ՎՏԲ-Հայաստան Բանկի անգրավ վարկի տրամադրման միջոցով: Տարեկան տոկոսադրույքը, առավելագույն սահմանաչափը, ժամկետները և այլ պայմանները սահմանվում են համապատասխան պրոդուկտի գործող պայմանների համաձայն:

Վարկը տրամադրվում է միանվագ՝ այլ բանկերում/ՈւՎԿ-ներում հաճախորդի պարտավորությունները մարելու նպատակով գումարը այլ բանկերի/ՈւՎԿ-ների վարկային հաշվին  փոխանցմամբ: Այն դեպքում, երբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված վարկի գումարը գերազանցում է այլ բանկերում/ՈւՎԿ-ներում առկա վարկերի գումարը, ապա վարկի չօգտագործված մասը մնում է հաճախորդի հաշվեհամարին:

«Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img