ԵԱԶԲ–ն «Եվրասիական ինտեգրացում և զարգացում. XXI դար» մրցույթի արդյունքները կհայտարարի հոկտեմբերի 29–ին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կհայտարարի «Եվրասիական ինտեգրացում և զարգացում. XXI դար» առաջին բաց ստեղծագործական մրցույթի արդյունքները ԶԼՄ–ներում լավագույն հրապարակման  համար 2015թ.–ի հոկտեմբերի 29–ին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Փորձագիտական խորհրդի քննարկմանն են ներկայացվել ԶԼՄ–ների ավելի քան 100 աշխատանքներ, որոնք ներկայացնում են ԵԱԶԲ ներկայության բոլոր պետությունները։ Բոլոր աշխատանքները ներկայացված են Փորձագիտական խորհրդին գաղտնիության կարգով` օբյեկտիվ գնահատական ապահովելու նպատակով։

«2015թ.–ի սկզբին ԵՏՄ–ի մասին պայմանագիրն ուժի մեջ մտնելուց ի վեր եվրասիական ինտեգրացման թեման ձեռք է բերել որակապես նոր հնչողություն»,– ասվում է հաղորդագրությունում։

Փորձագիտական խորհրդի անդամների ընդհանուր կարծիքով` այդ մրցույթի անցկացումը նպաստում է եվրասիական տարածությունում ինտեգրացիոն գործընթացների մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը։

Ինչպես նշել են ժյուրիի անդամները, մրցույթին ներկայացված աշխատանքները տարբերվում են եվրասիական տարածությունում տարածաշրջանային ինտեգրացման ուսումնասիրաման հարցի խորությամբ։

Արդյունքները կհայտարարվեն Մոսկվայում ԵԱԶԲ «Եվրասիական տնտեսական ինտեգրացում» 10–րդ միջազգային համաժողովի ավարտին։ Մրցութային աշխատանքները կգնահատի Փորձագիտական խորհուրդը, որի մեջ մտել են բանկի անդամ երկրների լրագրողների միությունների ղեկավարներ։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ.–ի հունվարին` անդամ երկրների շուկայական տնտեսության զարգացման աջակցության, նրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով։ Բանկի անդամ երկրներն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img