Հայաստանի կապիտալի շուկայի պասիվությունը պայմանավորված է տնտեսության վիճակով

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժեթղթերի շուկայի պասիվությունը 2015 թ.–ի առաջին կիսամյակում ֆինանսական շուկայում և երկրի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների հետևանքն է, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Նրա խոսքով` առաջին կիսամյակում բորսայում գրանցված իրավիճակն առաջացել է նախորդ տարվա վերջում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցությամբ, երբ շուկան ենթարկված էր փոփոխությունների հայկական դրամի արժեզրկման ֆոնին։

Միաժամանակ բորսայի տնօրենը նշեց, որ տարվա առաջին վեց ամիսները սեզոնայնության պատճառով հաճախ առանձնապես ակտիվ չեն, սակայն ընթացիկ տարում հայկական բորսան առանձնացել է մեծ պասիվությամբ։

Սարոյանը պարզաբանեց, որ քանի որ շուկայի փոփոխականությունը բավականին բարձր է, շուկայի մասնակիցները չեն շտապել գործարքներ իրականացնել և սպասողական դիրք են զբաղեցրել։ Այդ պատճառով բոլոր ցուցանիշներով առևտրային բոլոր հարթակներում նկատվել է անկում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Սարոյանի խոսքով` հայկական ֆոնդային շուկայի պասիվությունը պայմանավորված է նաև համաշխարհային արժութային պատերազմներով։ Նա պարզաբանեց, որ շուկայի մասնակիցները հիմնականում հետևել են ռուբլի–դոլար տանդեմին։

«Ռուբլու անկման ֆոնին մեր երկիր կատարվող մասնավոր փոխանցումները սկսեցին կրճատվել, և դա չէր կարող չազդել ֆինանսական շուկայում իրականացվող առուվաճառքի ծավալների վրա, սակայն երկրորդ կիսամյակում կարելի է ակնկալել վերականգնում, և այդ մասին է վկայում, մասնավորապես, արտարժույթի և պետական պարտատոմսերի գծով նկատվող աճը», – նշեց բորսայի ղեկավարը։

Նրա խոսքով` հաշվետու ժամանակահատվածում վերաթողարկվել են միջազգային կազմակերպությունների պարտատոմսերն ու իրականացվել են շուկայի ուրիշ մասնակիցների լրացուցիչ տեղաբաշխումներ։ Հայկական բանկերի կողմից նկատվում է նաև ավելացած հետաքրքրություն հրապարակային գործիքների, բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկումների նկատմամբ։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` բաժնետոմսերով իրականացված բորսայական գործարքների ծավալը 2015 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 13 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 26,8 մլրդ դրամի դիմաց, միաժամանակ պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է 5,3 մլրդ դրամ` 3,1 մլրդ դրամի համեմատ, պետական պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը` 4,5 մլրդ դրամ` 7,7 մլրդ դրամի համեմատ ($1- 473,99 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img