Հայաստանում դոլարի փոխարժեքն առաջին անգամ 10 ամիսների ընթացքում 470 դրամից ցածր ցուցանիշ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 23-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հոկտեմբերի 22-ի համեմատ, նվազել է 0.28 կետով և կազմել է 469,79  դրամ մեկ դոլարի դիմաց: Այդ մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Հայաստանում դոլարի փոխարժեքը սկսել է նվազել երեքշաբթի օրվանից, այսպիսով, մեկ շաբաթում հայկական դրամն արժևորվել է 0,7%-ով: Երկուշաբթի դոլարի միջին շուկայական արժեքը կազմել էր 473,13 դրամ:

Հարկ է նշել, որ տարվա ընթացքում դոլարի փոխարժեքը 470 դրամից բարձր էր, և միայն հոկտեմբերի 23-ին այդ ցուցանիշից իջել է:

Հատկանշական է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում դոլարի փոխարժեքը 470 դրամից ցածր է դեռ երեկվանից, իսկ այսօր աճել է 0,62%-ով` կազմելով 472 դրամ:

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանի կարծիքով, հայկական դրամի արժևորումը վերջին ժամանակներում պայմանավորված է Հայաստանի հաշվարկային հաշվեկշռի արտաքին հաշվարկի բարելավմամբ, մասնավորապես, ներկրման զգալի կրճատման և արտահանման աճի հաշվին: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի արտահանումը 2015 թվականի ութ ամիսների ընթացքում Հայաստանի արտահանումն աճել է 0,5 տոկոսով, իսկ ներկրումը նվազել է 26,3 տոկոսով կամ 750 մլն դոլար: Նույն ժամանակահատվածում տրանֆերտների ներհոսքը նվազել է 37 տոկոսով կամ 350 մլն դոլարով:

Բացի այդ, Ճզմաչյանի խոսքով, դրամի կայունացման վրա ազդել է սեզոնայնությունը, լավ բերքը և արդյունաբերական ոլորտի զգալի աճը: Եվ մեկ գործոն էլ, ըստ ՀԲՄ ղեկավարի, ԱՄՆ ԴՊՀ առանցքային տոկոսադրույքը 0–0,25 տոկոսում պահպանելու վերաբերյալ սեպտեմբերի 17-ի որոշումն է:

Տարեսկզբից հայկական դրամը ոչ միանշանակ միտում էր ցուցադրում, մեկ արժևորվելով, մեկ արժեզրկվելով: Սակայն, ընդհանուր առմամբ, արժութային շուկայում տատանումները չափավոր էին, մասնավորապես, դոլարի միջին փոխարժեքը հունվարին կազմել էր 475,73 դրամ, փետրվարին` 478,39 դրամ, մարտին` 477,65 դրամ, ապրիլին` 474,07 դրամ, մայիսին` 480,25 դրամ, հունիսին` 475,12 դրամ, հուլիսին` 477,33 դրամ, օգոստոսին` 479,8 դրամ դոլարի դիմաց, սեպտեմբերին` 481,07 դրամ: Սեպտեմբերի 22-ին ԱՄՀ-ն կանխատեսել էր առաջիկա շաբաթներին հայկական դրամի չնչին արժևորում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img