Մեկնարկում է «Սովորում ենք ներդնել» կրթական նոր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Քոնսալթինգ Զոն ընկերությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հետ համատեղ հայտարարում է արժեթղթերի շուկայում կրթական նոր՝ «Սովորում ենք ներդնել» (Learn to Invest) նախագծի մեկնարկի մասին, հատնեցին բորսայի մամուլի ծառայությունից:

Նախագիծն ուղղված է արժեթղթերի ոլորտում կրթության զարգացմանն ու գործնական հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանն ընդհանրապես:

Քոնսալթինգ Զոնի կրթական ծրագրերը կներառեն դասընթացների լայն շրջանակ՝ սկսած անվճար սեմինարներից ու թրեյնինգներից, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ստանալ ամենատարրական գիտելիքներ արժեթղթերի շուկայի և ֆինանսական գործիքների մասին, և մինչև խորացված դասընթացներ, «վարպետության դասեր» (master classes)՝ ուղղված շուկայի մասնակիցների մասնագիտական որակի բարձրացմանը:

Նախագծի շրջանակներում կդասավանդեն դասախոսներ, որոնք ունեն ոչ միայն խորը տեսական գիտելիքներ, այլ նաև երկար տարիների աշխատանքային փորձ միջազգային ֆինանսական շուկաներում: Նախագիծը ներառում է նաև «վարպետության դասեր» (master classes) արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ:

Ուսուցման գործընթացում մեծ ուշադրություն է հատկացվելու ուսուցման պրակտիկ ասպեկտին և գործնական հմտությունների զարգացմանը:
Արդյունքում, դասընթացների մասնակիցները ձեռք կբերեն ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ֆոնդային շուկայում աշխատելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ, ինչպես նաև կստանան հնարավորություն մասնակցելու միջազգային մրցույթների և անցնելու պրակտիկա արևմտյան ֆինանսական ընկերություններում:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Յունիբանկն իրականացնում է հատուկ ակցիա, որի շրջանակում շաբաթ և կիրակի օրերին կարելի է ձևակերպել Visa և Mastercard քարտեր 50% զեղչով։

Ապահովագրական նորարարությունների նոր մակարդակ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և GAIP-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և InsurTech մասնագետների համաշխարհային ասոցիացիան (GAIP) երկուշաբթի  համագործակցության համաձայնագիր են ստորագրել ԱՊՊԱ-ի և ապահովագրական տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն՝ ըստ կապիտալի ծավալի 2026թ․–ի I եռամսյակում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ ըստ համախառն կապիտալի ծավալի

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ԿԲ

2026 թվականի մայիսի 11-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ մայիսի 8-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ հասնելով 368.96 դրամի

ՀՀ-ի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2026 թ․-ի I եռամսյակում նվազել է 2,2 անգամ՝ հասնելով 8,4 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախմբված զուտ շահույթը (հարկումից հետո) 2026 թ․-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 8,44 մլրդ դրամ՝ 2025 թ․-ի առաջին եռամսյակի 18,44 մլրդ դրամի համեմատ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img