Ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարներն 9 ամիսներին կազմել են 22.5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծավալը 2015 թվականի ինն ամիսներին կազմել է 22.5 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության կազմած «Հայաստանի ապահովագրական ընկերություններ» 2015 թվականի երրորդ եռամսյակի ամփոփագրի տվյալները։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովագրավճարների ծավալն աճել է 0.13 տոկոսով, տարեսկզբի համեմատ նվազել է 23.5 տոկոսով։
«ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունից երևում է, որ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների կառուցվածքում հիմնական մասը զբաղեցնում են պատասխանատվության ապահովագրման գծով վճարները` մոտ 58.1 տոկոս կամ 13.12 մլրդ դրամ, որոնցից 12.7 մլրդ դրամը բաժին է ընկնում ԱՊՊԱ–ին։ Գույքի ապահովագրմանը բաժին է ընկել 4.5 մլրդ դրամ, անձնական ապահովագրմանը` 4.6 մլրդ դրամ, իսկ ֆինանսական և այլ ռիսկերի ապահովագրությանը` 255.9 մլն դրամ։

Երրորդ եռամսյակի արդյունքներով, ապահովագրության շուկայում ապահովագրավճարների մեծությամբ առաջատար է դարձել Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը 7 մլրդ դրամ ծավալով։ Միաժամանակ, պատասխանատվության ապահովագրության գծով ապահովագրավճարները կազմել են 4.27 մլրդ դրամ, որոնցից 4.18 մլրդ դրամը` ԱՊՊԱ–ինը։

Երկրորդ տեղում է Ինգո Արմենիան է, որի ապահովագրավճարները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 6.5 մլրդ դրամ։ Այնուհետև Նաիրի Ինշուրանսն է 3.2 մլրդ դրամ ապահովագրավճարներով, Սիլ Ինշուրանսը` 2.6 մլրդ դրամով, Ռեսոն` 1.8 մլրդ դրամով, Արմենիա Ինշուրանսը` 1.2 մլրդ դրամով։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2015 թվականի սեպտեմբերի վերջին կազմել են 38.1 մլրդ դրամ (տարեսկզբից անկումը` 6,1%), պարտավորությունները կազմել են 22.3 մլրդ դրամ (անկումը` 14.3%), կապիտալը` 15.8 մլրդ դրամ (աճը` 8.4%)։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2015 թվականի ինն ամիսներին կազմել է 2 394.1 մլն դրամ 2014 թվականի նույն ժամանակահատվածի 2 056.3 մլն դրամի դիմաց։

2015 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն։ ($1 – 481,28 դրամ)։  –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img