Tue, 1 July
14.1 C
Yerevan
USD: 384.47 RUB: 4.90 EUR: 450.83 GEL: 141.25 GBP: 526.80

ԱՄՆ ՊԴԾ–ն 2006 թ.–ից հետո առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ Պահուստի դաշնային ծառայությունը դեկտեմբերի 15–16–ը կայացած նիստի արդյունքում 25 կետով բարձրացրել է դաշնային վարկային միջոցների տոկոսադրույքը (federal funds rate)` հասցնելով տարեկան 0,25–0,50%–ի, նշվում է Բաց շուկաների դաշնային կոմիտեի դեկտեմբերյան նիստի արդյունքների ամփոփագրում (FOMC)։

Որոշումը եղել է միաձայն և համընկել է տնտեսագետների ու շուկայի մասնակիցների սպասումների հետ, հաղորդում է Ինտերֆաքսը։

Մինչ այդ յոթ տարի շարունակ (2008 թ.–ի դեկտեմբերից) տոկոսադրույքը պահպանվում էր աննախադեպ ցածր մակարդակի վրա` 0-0,25%։

Միաժամանակ FOMC–ը 0,75 տոկոսից 1 տոկոսի է բարձրացրել դիսկոնտավորման տոկոսադրույքը։

Հետագայում ՊԴԾ–ն մտադիր է «ուշադիր հետևել» փաստացի գնաճին` տոկոսադրույքների բարձրացման տեմպերը սահմանելու նպատակով։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը` նման բարձրացումը կլինի աստիճանական, երկարատև թիրախային ցուցանիշը ներկա փուլում` 3,5 տոկոս։

ՊԴԾ–ի ղեկավարների կանխատեսումների ժամանակացույցը նախկինի պես ենթադրում է 2016 թ.–ին տոկոսադրույքի չորս բարձրացում և դրամավարկային քաղաքականության խստացման զուսպ տեմպեր 2017–2018 թթ.–ին։

Թիրախային նոր միջակայքում բազային տոկոսադրույքը պահպանելու նպատակով ՊԴԾ–ն հայտարարել է, որ օրական մինչև 30 մլրդ դոլարի չափով պետական պարտատոմսեր է թողարկելու հետադարձ ռեպոյի գործառնությունների համար։ Ընդհանուր առմամբ խոսքը մոտ 2 տրիլիոն դոլարի մասին է։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ ԿԲ–ի կողմից մոնետար քաղաքականության խստացում

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացում

Ապրիլ ամսվա  ընթացքում բյուջեի հավելուրդը պահպանվել է՝ չնայած կանխատեսվող պակասուրդին. ՀԲ

Համաշխարհային բանկի հունիս ամսվա   «Armenia Monthly Economic Update»-ի համաձայն՝ Հայաստանը 2025 թ.-ի ապրիլին պահպանել է պետբյուջեի հավելուրդը՝ չնայած կանխատեսվող պակասուրդին։

Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2024 թվականի արդյունքներն ու սահմանել բանկի զարգացման առաջիկա ուղղությունները

Moody’s-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն

Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ազգային և արտարժույթով ավանդների երկարաժամկետ վարկանիշները B2-ից մինչև B1 և հեռանկարը սահմանել կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img