Յունիբանկը կանցնի «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Մինչև 2016թ.-ի մայիսի վերջը Յունիբանկը նախատեսում է ամբողջովին անցում կատարել «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված նոր CRM համակարգին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, անցումը նախատեսվում է կատարել մինչև 2016 թվականի մայիսի վերջ։

Առաջին անգամ «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ը Յունիբանկում վարկավորման ավտոմատացված Salesforce CRM-համակարգ ներդրեց 2013 թվականին:

Այդ ժամանակվանից ի վեր բանկը մշակել է սպառողական վարկավորման մոտ 611 հազար հայտ, որոնց 50%-ը հաստատվել է: 2015 թվականին Յունիբանկի վարկային կոնվեյերը մշակել է ավելի քան 221 հազար հայտ:

«ProtoCRM-ը, որը կներդնի Յունիբանկը, պատկանում է CRM-համակարգերի նոր սերնդին և մշակված է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի կողմից: ProtoCRM ամպային համակարգը հնարավորություն է տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջանում են մեծ քանակով հաճախորդներ ունեցող ընկերությունների մոտ, օրինակ` հաճախորդային բազայի վարումը մեկ համակարգում, վաճառքների ուղու կառուցում, անվճար և արդիական վերլուծության տրամադրում ցանկացած ժամանակ»,– նշվում է հաղորդագրությունում։

Վարկավորման գործընթացի ավտոմատացման Protobase Loanstation մոդուլը թույլ կտա Յունիբանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Միաժամանակ, նշվում է, որ վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ րոպեում:

«Յունիբանկը Հայաստանում առաջին բանկերից մեկն էր, որ ամբողջությամբ ավտոմատացրեց սպառողական վարկավորման հայտերի ուսումնասիրման գործընթացը: Դա հնարավորություն տվեց մեզ շատ արագ և զգալի ընդլայնել մեր դիրքը սպառողական վարկավորման շուկայում»,– նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը: Նրա խոսքով, ProtoCRM համակարգին անցնելով` բանկը լուծում է ադմինիստրատիվ և IT ծախսերի խնդիրը` պահպանելով համակարգի բարձր որակի աշխատանքը: Նա հայտնեց, որ մարտի 1–ի դրությամբ Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը գերազանցում է 188 հազարը։

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 17-ի համեմատ, նվազել է 0.06 կետով՝ կազմելով 363.44 դրամ

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

IDBank-ը Մոնակոյում․հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում (ՎԻԴԵՈ)

Մոնտե Կառլոյում կայացած երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվեցին Հայաստանն ու հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից և ադամանդագործությունից մինչև բանկային ոլորտի նորարար լուծումներ

 Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

Յունիբանկը և Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ընդլայնել են համագործակցությունը․ Բանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img