Անելիք Բանկը հայաստանյան բանկերից առաջինն է, որ միացել է Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը հայաստանյան բանկերից առաջինն է, որ միացել է Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով հնարավոր է փոխանցումներ իրականացնել ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև՝ սկսած 7 ԱՄՆ դոլարից,  հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է, տվյալ համակարգով մեկ փոխանցման առավելագույն գումարը կարող է կազմել 10.000 ԱՄՆ դոլար:

Ինչպես նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, Անելիք Բանկի մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների արդյունքում հնարավոր է դառնում բանկի հաճախորդներին պարբերաբար առաջարկել մատուցվող ծառայությունների անընդհատ թարմացվող և կատարելագործվող ցանկ:

«Սա հնարավոր է դառնում նաև նոր գործընկերների հետ համագործակցելու շնորհիվ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Անելիք Բանկը ներկայացնում է դրամական փոխանցումների շուկայում նոր և վստահելի իր նոր գործընկերոջը՝ Moneytun միջազգային դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով փոխանցումը հասցեատիրոջն է հասնում 5-10 րոպեի ընթացքում: Սա դրամական փոխանցումների ոլորտում մեր բանկի կողմից սպասարկվող թվով 8-րդ համակարգն է»,- նշել է Աստղիկ Մարտիրոսյանը:

Բացի այդ, հասարակության հետ կապերի պատասխանատուն բանկի հաճախորդներին առաջարկել է իրենց փոխանցումները ստանալ Anelik-Transfer վճարային քարտով:

«Առանց բանկ այցելելու, ընդամենը զանգահարելով 59 33 33 հեռախոսահամարով, մեր հաճախորդները կարող են բանկում գործող Anelik, MoneyGram, IntelExpress, Ria Money Transfer, Sigue Money Transfer, Unistream, Converse Transfer համակարգերով իրենց ուղարկված գումարը ստանալ հենց Anelik-Transfer քարտով: Սա ժամանակակից բանկային գործիք է, որն ուղղված մեր հաճախորդների հարմարավետության ապահովմանը»,- տեղեկացրել է Մարտիրոսյանը:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img