«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ–ն ՎԶԵԲ–ից 2 մլն դոլարի վարկ կստանա

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/.  «ԱԳԲԱ Լիզինգ» հայկական վարկային կազմակերպությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 2 մլն դոլարի վարկ կստանա։ Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում, վարկային կազմակերպությունը ստորագրվել էր մարտի 12–ին։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, միջոցներն ուղղվելու են  էներգախնայող սարքավորումների և տեխնոլոգիաների լիզինգին, որն իրականացվում է արդեն շուրջ 2 տարի ընկերության կողմից ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաապրանքանիշի շրջանակում:

Այս ֆինանսավորումը հիմնական շահառու հանդիսացող ՓՄՁ-ներին և կորպորատիվ հաճախորդներին  հնարավորություն է ընձեռում օգտվել «Գրին Լիզինգ Cashback»-ով պրոդուկտի առավելությունից, որը ենթադրում է լիզինգի պայմանագրի գումարի 10% -15%-ի հետ վերադարձ շահառուին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ԱԳԲԱ Լիզինգ»–ի հետ գործակցությունն իրականացվում է ՎԶԵԲ–ի «Էներգոկրեդիտ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով վարկեր տրամադրել կորպորատիվ և անհատ օգտատերերին` կովկասյան տարածաշրջանում էներգախնայող և վերականգնվող էներգիայի ներդրումներ և ծրագրեր իրականացնելու համար:

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 2003 թվականի ապրիլին և Հայաստանում գրանցված առաջին լիզինգային ընկերությունն է։ Կազմակերպության ակտիվները 2015 թվականի արդյունքներով կազմել են 12.7 մլրդ դրամ, լիզինգի ծավալը` 9.7 մլրդ դրամ, պարտավորությունները` 9.4 մլրդ դրամ, կապիտալը` 3.2 մլրդ դրամ ($1 – 479,93 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img