ՀՀ ԿԲ–ի համախառն արտաքին պարտավորությունները փետրվարին կազմել են 604,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ի համախառն արտաքին պարտավորությունները 2016 թ.–ի փետրվարին կազմել են 604,3 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,5 տոկոսով, նշվում է ՀՀ  ԿԲ–ի 2016 թ.–ի փետրվարի ամենամսյա տեղեկագրում։

Միաժամանակ ԿԲ–ի արտաքին պարտքի ամենամեծ մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում բաժին է հասնում ԱՄՀ–ի վարկերին` մոտ 45,3 տոկոս կամ 274 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,3 տոկոսով։

Միաժամանակ SDR տեղաբաշխումը 2016 թ.–ի փետրվարին կազմել է 122,2 մլն դոլար (0,4 տոկոսի աճ) և մնացած վարկերինը` 207,6 մլն դոլար (0,8 տոկոսի աճ)։

ՀՀ ԿԲ–ի մնացած արտաքին պարտավորությունները 2016 թ.–ի փետրվարին կազմել են 0,5 մլն դոլար։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img