Հայաստանում գնանկումը դեռ կշարունակվի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պարենային շուկայում գնանկման գործընթացները կշարունակվեն` բնակչության սպառողական պահանջարկի կրճատման պատճառով, կարծում է տնտեսական գիտությունների դոկտոր, փորձագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա գնահատականով, նախորդ տարվա ընթացքում ընդհանուր պահանջարկը ընդունելի մակարդակի վրա էր, սակայն արդեն 2016 թ.-ի սկզբից նկատվեցին կրճատման միտումներ։

Այսպես, ԱՎԾ տվյալների համաձայն, 2015 թ.-ին Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 8 տոկոսով, ընդ որում, 2016 թ.-ի միայն հունվար-փետրվարին այս ցուցանիշը կազմել է մոտ 1,8 տոկոս:

«Նման բացասական դինամիկան վկայում է, որ այս պահին Հայաստանը գտնվում է բավականին անբարենպաստ սոցիալ-տնտեսական վիճակում», – ասաց Բոստանջյանը «ԱՌԿԱ» գործակալությանը:

Փորձագետի կարծիքով, գոյություն ունեն մի շարք գործոններ, որոն որոշակիորեն ազդում են սպառողական պահանջարկի մեծության վրա:

«Այդպիսի գործոնների շարքում կարելի է ընդգրկել ուժեղացող միգրացիոն գործընթացները, ինչպես նաև բնակչության ընդհանուր եկամուտների կտրուկ նվազումը, ինչն, իր հերթին, հանգեցնում է պարենային և արդյունաբերական ապրանքների սպառողական պահանջարկի կրճատմանը` դրանց շուկայական գնի հետագա կրճատմամբ», – նշեց նա:

Բոստանջյանի խոսքով, հանրապետությունում գործազրկության առկա մակարդակը (Զբաղվածության պետական ծառայության տվյալերի համաձայն, 2015 թ.-ին աճը կազմել է 16,4 տոկոս, խմբագրություն) ձևավորվել է, մասնավորապես, տնտեսական զարգացման դանդաղ տեմպերի, ինչպես նաև շուկայի բարձր մենաշնորհացման պայմաններում` ստիպելով քաղաքացիներին հատել հանրապետության սահմանը` եկամտի աղբյուր որոնելու նպատակով:

Բացի այդ, ինչպես ասաց փորձագետը, ներմուծման ծավալների նշանակալի կրճատման պայմաններում (2016 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին կրճատվել է 12,2 տոկոսով, խմբագրություն), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական շուկայում հայտնվել են տեղական արտադրողներ, որոնք ցանկանում են ներմուծվող ապրանքները փոխարինել սեփական արտադրության ապրանքներով:

«Սակայն, սպառողները շարունակում են ցուցադրել բավական զուսպ սպառողական վարք, իչը ևս հանգեցնում է գների իջեցման», – ասաց Բոստանջյանը:

Այս պահի դրությամբ, տնտեսագետը դեռ չի տեսնում նախադրյալներ ստեղծված իրավիճակի հնարավոր բարելավման համար: Նա կարծում է, որ Ղարաբաղի չորսօրյա պատերազմը, ինչպես նաև պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը բացասաբար են ազդում երկրում ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի վրա:

«Այս պահին չկան որևէ գործոններ, որոնք կկարողանան նշանակալի ազդեցություն ունենալ ստեղծված իրավիճակի վրա և կանգնեցնեն միգրացիոն հոսքերը: Ինչ վերաբերում է բնակչության ընդհանուր եկամտին, ապա այստեղ ևս դեռ չի նկատվում ոչ մի դրական միտում», –  եզրափակեց Բոստանջյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img