ՊրոԿրեդիտ Բանկը դադարեցրել է գործունեությունը Հայաստանում. ԿԲ որոշում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ն դադարեցրել է գործունեությունը Հայաստանում, նրա իրավահաջորդը կդառնա «Ինեկոբանկ» ՓԲԸ–ն, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ–ի մամուլի ծառայությունից։

«ՀՀ Կենտրոնական բանկը 2016 թ.–ի մայիսի 10–ին գրանցել է փոխանցման ակտը և «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համաձայն որի` «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ–ն կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԿԲ–ի որոշմամբ` «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ի բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հաղորդագրության համաձայն` «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: Կենտրոնական բանկի խորհուրդն ապրիլի 26-ին հաստատել և գրանցել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (Պահպանվող Բանկ) և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1996 թ.–ի փետրվարի 7–ին։ Բանկի բաժնետոմսերը մինչև ՎԶԵԲ–ի կողմից 22,7 տոկոսի ձեռքբերումը բաշխված էին հետևյալ կերպ` Բալոյան Ա.` 35,23 տոկոս, Սաֆարյան Կ.` 30,34 տոկոս, DEG Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH`12,58 տոկոս, IFC (Միջազգային ֆինանսական կորպորացիա)` 9,32 տոկոս։ Գործարքից հետո երկու գլխավոր բաժնետերերը կունենան բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը։

2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում բանկի ակտիվները կազմել են 217,5 մլրդ դրամ, պարտավորությունները` 175,4 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 42,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 22,3 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 153,8 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1,2 մլրդ դրամ ($1- 479, 03 դրամ)։  -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img