Հայէկոնոմբանկը 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր է կնքել եվրոպական երկու ֆինանսական հաստատությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, շվեյցարական SYMBIOTICS SA և Լյուքսեմբուրգի Դքսությունում գտնվող MICRO, SMALL & MEDIUM ENTERPRISES BONDS S.A. ֆինանսական հաստատությունների միջև կնքվել է 10 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` վարկի միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին  բիզնեսի ֆինանսավորմանն ու զարգացմանը:
Symbiotics-ը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերությունը որակավորված ներդրողներին առաջարկում է բարձրակարգ ներդրումային լուծումներ և ապահովում է պարտքի և կապիտալի ֆինանսավորմամբ:

«Ունենալով ավելի քան 10 տարվա պատմություն` գործունեություն է ծավալում 50 երկրներում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ն գրանցվել է 1991 թ.–ի օգոստոսի 26–ին։ Բանկի բաժնետերերն են EBRD–ն` 20 տոկոս, Սուքիասյան Սարիբեկը` 22,6 տոկոս, Սուքիասյան Խաչատուրը` 19,5 տոկոս, Սուքիասյան Ռոբերտը` 15,3 տոկոս։

2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով` բանկի ակտիվները կազմել են 108,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 88,5 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 19,7 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 6,33 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 57,2 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 104,5 մլն դրամ։ Այսօրվա դրությամբ բանկի մասնաճյուղային ցանցը ներառում է 41 ստորաբաժանում, որոնցից 20–ը գործում են Երևանում, 20–ը` մարզերում և 1–ը` Արցախում ($1- 479, 09 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img