Հայկական ընկերությունները պետք է միջազգային վարկանիշներ ստանան` օտարերկրյա կապիտալ ներգրավելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ընկերությունները պետք է միջազգային վարկանիշներ ստանան` օտարերկրյա կապիտալ ներգրավելու համար, ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի ղեկավար Կոնստանտին Սարոյանը:

Ինչպես ասաց նա չորեքշաբթի Fitch Ratings համաժողովի շրջանակում, Հայաստան որևէ միջազգային վարկանիշային գործակալության ներգրավումը, որը կիրականացնի ոչ միայն երկրի վարկանիշը, այլ նաև` առանձին ընկերությունների, Հայաստանի համար շատ կարևոր նախաձեռնություն է:

«Ժամանակն է, որ հայկական ընկերությունները վարկանիշներ ստանան, քանի որ մեր շուկաները բացվում են արտասահմանյան շուկաների և ներդրողների համար, սակայն ոչ մի արտասահմանյան ներդրող ինքնուրույն վարկանիշավորում կամ գնահատում, վարկունակության վերլուծություն չի իրականացնի», – ասաց Սարոյանը:

Նա նշեց, որ նման իրավիճակում առաջանում է անկախ, միջազգային փորձ ունեցող, անկողմնակալ վարկանիշային ընկերության անհրաժեշտություն, որը  կգնահատի տարբեր ընկերությունների ներուժը և իրավիճակը կներկայացնի հանրությանը:

Ընդ որում, ինչպես նշեց բորսայի պետը, վարկանիշը չի փոխարինում աուդիտը կամ ստուգումները և, հիմնականում, ուղղված է ներդրողներին: Այն կոչված է ապահովել վարկատուների վստահությունը, քանի որ կազմակերպություններին տրամադրվող վարկանիշը բնութագրոմ է իրավիճակը դրա ներսում:

«Fitch-ը Հայաստանում անցկացնում է երկրի, ինչպես նաև մի քանի ընկերությունների և բանկերի վարկանիշավորում, սակայն հարկավոր է դա տարածել առանձին ընկերությունների վրա: Այն պետք է ընդլայնվի, նրանց համար ավելի հասանելի դառնա: Դա կապահովի ընկերությունների հանդեպ պոտենցիալ ներդրողների վստահությունը», – ասաց Սարոյանը:

Fitch Ratings-ը հինգշաբթի անցկացնում է Հայաստանում առաջին մամուլի ասուլիսը, որին հրավիրված են պետական և կորպորատիվ ոլորտների ներկայացուցիչները: Համաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել հայ հասարակությանը և հատկապես կորպորատիվ ոլորտին, թե ինչ է իրենից ներկայացնում Fitch վարկանիշը, ինչպիսի գործընթացներ է այն նախատեսում, որքան ծախսատար է և որքան է նպաստում իրենց առջև ծառացած խնդիրների իրականացմանը:

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հունվարին հաստատել է Հայաստանի դեֆոլտ էմիտենտի արժութային և արտարժութային երկարաժամկետ վարկանիշները («ԴԷՎ») «В+» մակարդակում: Վարկանիշների կանխատեսումը մնացել է անփոփոխ` «Կայուն»: Միաժամանակ, Fitch-ը հաստատել է երկրի գերակա ոչ ապահովված պարտատոմսերի արտարժութային վարկանիշերը «В+» մակարդակում: Ըստ երկրների` վարկանիշները հաստատվել են «BB-» մակարդակում, իսկ արտարժույթով կարճաժամկետ «ԴԷՎ»-ը` «B» մակարդակում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img