Tue, 8 July
26.1 C
Yerevan
USD: 384.11 RUB: 4.88 EUR: 450.45 GEL: 141.38 GBP: 522.39

HSBC Բանկ Հայաստանը պարգևատրել է 2015թ.-ի հինգ լավագույն առևտրի ֆինանսավորման հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը պարգևատրել է հինգ լավագույն առևտրի ֆինանսավորման հաճախորդներին, որոնք նշանակալի արդյունքներ են գրանցել 2015 թ.–ի ընթացքում, ասաց HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Նրա խոսքով, HSBC Բանկ Հայաստանը յոթերորդ տարին անընդմեջ ներկայացնում և մրցանակներ է հանձնում HSBC Հայաստանի Առևտրի Ֆինանսավորման ոլորտում  լավագույն արդյունքներ գրանցած հաճախորդներին: Յոթ տարիների ընթացքում այս մրցանակաբաշխությունը Հայաստանի առևտրի ֆինանսավորման ոլորտում ուղենիշ է դարձել՝ մատնանշելով իրենց ոլորտում շուկայի առաջատար կազմակերպություններին:

2015 թ.-ին Առևտրի Ֆինանսավորման ոլորտի HSBC Բանկ Հայաստանի լավագույն հաճախորդներն են «Ռեդինետ» ՓԲԸ-ն` էներգախնայողության ոլորտում նորարարական որոշումների ներդրման համար (Նորարարական Առևտրի Մրցանակ), «ԱԷՍ Թրեյդ» ՍՊԸ-ն` միջազգային առևտրի ոլորտում մեծ առաջընթաց գրանցելու և գործունեությունը դեպի Վրաստան ընդլայնելու համար (Միջազգային Առևտրի Մրցանակ), «ՀԳԿ» ՓԲԸ–ն (ընտանեկան բիզնեսը գյուղատնտեսության ոլորտում)` առաջարկված գործիքների ակտիվ օգտագործման համար (Լավագույն նորեկ հաճախորդ), «Արպանիվ» ՍՊԸ-ն` արտաքին առևտրային կապերի ակտիվ ընդլայնման համար (Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակ): Գրան պրիին արժանացել է «ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ-ն (արտադրություն, որի արդյունքում ներմուծվող ապրանքը փոխարինվում է տեղականով և մրցունակ գնով)` բանկի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների օգտագործված ծավալի համար:

Քլեմենցը շնորհավորեց բոլոր հինգ հաճախորդներին և նշեց, որ այդ ընկերությունները նշանակալի արդյունքներ են գրանցել 2015 թ.-ի ընթացքում և հսկայական դեր են խաղացել երկրում իրենց ոլորտը զարգացնելու հարցում: «HSBC-ի աշխարհագրական սփռվածությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին ծառայություններ տրամադրել գործարքի երկու կողմերում էլ, և մենք կարողանում ենք օգնել նրանց առավել արդյունավետ կերպով հաղթահարել խոչընդոտներն ու կառավարել իրենց ռիսկերը և իրացվելիության ծախսերը», – ասաց HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրենը:

Նա ընդգծեց, որ սա նրա երրորդ և վերջին մրցանակաբաշխության արարողությունն է Հայաստանում, քանի որ արդեն նշանակվել է նոր գլխավոր գործադիր տնօրեն, որը շուտով կժամանի Հայաստան և կստանձնի իր լիազորությունները:

HSBC Բանկ Հայաստանի Առևտրավարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արթուր Պետրոսյանի խոսքով, առևտրի ֆինանսավորման գործիքները նշանակալիորեն կրճատում են արտադրողական ծախսերը, ինչը թույլ է տալիս տեղական արտադրողին ավելի մրցունակ գներ ստանալ շուկայում:

«Իսկ մենք, մեր կողմից, առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով` եթե ձեր բիզնեսը հատում է Հայաստանի սահմանները, HSBC-ն կարող է օգնել ձեզ երկու կողմերում էլ, քանի որ HSBC խումբն աշխարհի 50 երկրներում ունի առևտրի ֆինանսավորման 5 հազար փորձագետ, որոնք պատրաստ են կամուրջ հանդիսանալ հայ հաճախորդների և օտարերկրյա գործընկերների միջև», – ասաց Պետրոսյանը:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

2016 թ.–ի մարտի 31–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 256,6 մլրդ դրամ ($1-478,82 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հունիսին գրանցվել է 3,9% գնաճ

Ըստ ԱՎԿ-ի, հունիսին, մայիսի համեմատ, գրանցվել է 1.3% գնանկում

Հունիսին դրամի և դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը 1%-ով ցածր էր, քան մեկ տարի առաջ

2025 թ.-ի հունիսին հայկական դրամի և ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.2 դրամ, ինչը 1%-ով ցածր է 2024 թ.-ի հունիսի նույն ցուցանիշից

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բանկերի նկատմամբ պարտավորությունները կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն, քաղաքացիները «սև ցուցակում» չեն հայտնվի․ ՆԳՆ

Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը կգլխավորի Ֆաբրիցիո Զարկոնեն

Նախքան Հայաստանում նշանակվելը Զարկոնեն եղել է Թաիլանդում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img