Անելիք Բանկի ավանդային պորտֆելը աճել է 13,5%-ով` կազմելով 61 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2016 թ.-ի առաջին կիսամսյակի արդյունքներով Անելիք Բանկի ժամկետային ավանդային պորտֆելը կազմել է ավելի քան 61 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13,5%-ով։

Միաժամանակ, ինչպես նշում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, բանկը, ամփոփելով 2016 թվականի առաջին կիսամսյակի արդյունքները, արձանագրել է ֆիզիկական անձաց ավանդային պորտֆելի 25.5%-ի աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` հասցնելով տվյալ պորտֆելի մեծությունը 47 մլրդ ՀՀ դրամի։

Մարտիրոսյանի խոսքով, ավանդային պորտֆելի ավելացումը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ:

«Մեր ավանդային պրոդուկտները մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ` շնորհիվ դինամիկ և շահավետ պայմանների։ Հատկապես ուրախալի է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալի աճը, ինչը վկայում է բանկի նկատմամբ հաճախորդների վստահության ավելացման մասին»,- հավելել է Ա. Մարտիրոսյանը:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։

Անելիք բանկի ակտիվները 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքով կազմել են 93 մլրդ դրամ, պարտավորությունները` 78,9 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 15,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 17,2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 57,6 մլրդ դրամ: Բանկն ամփոփել է ս.թ. առաջին կիսամյակը 2,2 մլրդ դրամ  կորստի չափով ($1 – 476,56  դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img