«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2016 թ.–ի II եռամսյակի տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2016թ.-ի երկրորդ եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։

Տեղեկագիրը կազմվել է ապահովագրական ընկերությունների` պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:

«Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը բաղկացած է մոտ 20 էջում զետեղված աղյուսակային նյութից՝ ներկայացնելով ապահովագրական ընկերությունների գործունեության տարբեր ցուցանիշները և բաղկացած է 9 հիմնական բաժիններից՝ 1. Ապահովագրական ընկերությունների ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Կանոնադրական կապիտալ, 6. Ապահովագրական ընկերությունների գործունեության ֆինանսական արդյունքները, 7. Դրամական միջոցների ֆինանսական հոսքեր, 8. Շահութաբերության ցուցանիշեր, 9. Կապիտալիզացիայի ցուցանիշներ։

Տեղեկագրում զետեղված տեղեկությունը ներկայացնում է Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և հնարավորություն է տալիս դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել:

ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում:

1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այսուհետ՝ «Հայաստանի բանկերը»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այսուհետ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերությունները»):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img