Հայաստանի պետական պարտքի հարաբերակցության շեմը ՀՆԱ-ի նկատմամբ կարող է բարձրանալ. թերթ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման շրջանակում քննարկվում է «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, իսկ փոփոխությունը սկզբունքային է, գրում է «Հայկական ժամանակ» թերթն իր ունեցած տեղեկությունների հիման վրա:

Պարբերականի հաղորդագրության համաձայն, նշված օրենքով, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա կառավարությունը պետք է կրճատի ծախսերը, և պետբյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոսը: Հայաստանի պետական պարտքի ցուցանիշն ընդհուպ մոտեցել է այդ ցուցանիշին ու շարունակում է անշեղորեն աճել:

«Կառավարությունը ցանկանում է բարձրացնել օրենքով սահմանված այդ 50 տոկոսի շեմը, որ կարողանա նոր պարտքեր կուտակել: Ներկայում մեր պետական պարտքն արդեն գերազանցում է 5 միլիարդ դոլարը, և տնտեսության վիճակի կտրուկ բարելավման հեռանկարներ չեն երևում: Ուստի միակ տարբերակը, որ կառավարությունը բյուջեի չաճող եկամուտների պայմաններում կարողանա իրականացնել նախատեսված ծախսերը՝ պետական պարտքի ավելացման` օրենքով սահմանված շեմի փոփոխությունն է», – նշվում է հաղորդագրության մեջ:

Թերթը հիշեցնում է նաև, որ այսպիսի փոփոխություն կատարելու համար կառավարությունը պետք է ստանա միջազգային ֆինանսական կառույցների, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայնությունը:

«Թե ինչպիսին կլինի ԱՄՀ-ի արձագանքը, դժվար է ասել», – ամփոփում է պարբերականը:

ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով, Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թ.-ի հունիսի վերջին կազմել է 5 345,2 մլն դոլար` տարեսկզբից ավելանալով 5,3 տոկոսով կամ 267,5 մլն դոլարով։ Հայաստանի պետբյուջեի համաձայն, երկրի պետպարքտը 2016 թ.-ին կկազմի 49,4 տոկոս ՀՆԱ: Պետական պարտքի չափը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը արտաքին պարտքն է:

Ընդ որում, Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի իր հերթական դիտարկամ մեջ կանխատեսել է, որ Հայաստանի պետական պարտքը 2016 թ.-ին կաճի մինչև 52,4 տոկոս` 2015 թ.-ի 48,7 տոկոս ՀՆԱ-ի համեմատ: -0-

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img